Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով․ փաստաբան | Վեհափառն ընդունել է «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահ Մորթեզա Ջավադի Ամոլիին և Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին | Արդարացի որոշում չեմ ակնկալում ՍԴ-ից. փողոցից չենք խուսափում, բայց ճանապարհի վերջը պիտի տեսնենք. Լևոն Քոչարյան | Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձա՞յն | Իսրայելի պաշտպանության բանակը չի լքի Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտին, նույնիսկ եթե ԱՄՆ-ն դա պահանջի. Իսրայելի պաշտպանության նախարար | Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն. Փաստինֆո | Ադրբեջանցիների վերադարձի հարցը իշխանություն-ընդդիմություն վիճաբանության առարկա մի դարձրեք, դա Հայաստանի ազգային անվտանգության հարց է. Վարդան Օսկանյան (տեսանյութ) | Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան | «Արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «հայրենի հողեր» վերադարձի հարցը, պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակներում քննարկումների մաս. Ազիզ Ալեքբերլի | «Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ | «Զանգեզուրի միջանցքի» անվտանգության իբր ապահովման ԱՄՆ ծրագրերը և արևմուտքի ոչ բարեկամական քայլերը ՀՀ-ի շուրջ կարող են հանգեցնել տարածաշրջանում հետագա uրացման. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները | 1 մլն-ից ավելի քաղաքացիներ չեն մասնակցել ընտրություններին ՝ չվստահելով ուժերից որևէ մեկին. Անի Գևորգյան | Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Լրահոս

Ամեն շաբաթ կրնում ենք՝ Պուտին-Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները շարունակում են ակտուալ մնալ. պատրաստ ենք հաշտեցման առանցքային հարցերում աջակցել ադրբեջանցի և հայ գործընկերներին. Զախարովա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են միանգամայն ակտուալ մնալ, մենք ամեն շաբաթ կրկնում ենք դա. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ եռակողմ ձևաչափով փոխգործակցության շուտափույթ վերականգնումը կնպաստեր Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը:

«Իհարկե, մենք պատրաստ ենք երկու երկրի հաշտեցման բոլոր առանցքային հարցերում աջակցություն ցուցաբերել ադրբեջանցի և հայ գործընկերներին: Մենք հրաշալի մշակումներ ունենք տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ՝ ՌԴ-ի, Ադրբեջանի և ՀՀ-ի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: Պատրաստ ենք մեր փորձով կիսվել սահմանազատման, սահմանագծման հարցերում: Այս ոլորտում մեր մասնագետները հետխորհրդային տարածքում լավագույններից են համարվում: Մենք ունենք բացառիկ քարտեզագրական նյութեր, կարող ենք օգնել լուծել հայ-ադրբեջանական հակամարտության տարիների ընթացքում կուտակված մարդասիրական բնույթի հարցերը: Որևէ նոր բան չեմ ասի՝ նշելով, որ մենք ուրախ կլինենք օգնելու հայ-ադրբեջանական կարգավորմանը»,- ասել է Զախարովան:

Facebook
Twitter

Կարդացեք նաև