Այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 6-ին Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային վիրահատության էր ենթարկվել «Աստղիկ» բժշկական կենտրոնում։