Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Կաննի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկայում «Գագիկ Ծառուկյան Հիմնադրամի» աջակցությամբ կգործի «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի» տաղավարը

2025թ․-ի մայիսի 13-20-ը, Կաննի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկայում, «Գագիկ Ծառուկյան Հիմնադրամի» աջակցությամբ կգործի «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի» տաղավարը։

ՖԱՀՖ տաղավարը կինոշուկայի մասնակիցներին կներկայա 12 պրեզենտացիաներից կազմված ծրագրով, որոնցում ներգրավված կլինեն միջազգային համագործակցության մեծ ներուժ ունեցող հայ ստեղծագործողների 8 կինոնախագծեր։

Տաղավարում կկազմակերպվեն նաև Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի, միջազգային՝ Openhearted ստարտափի, KIRK մրցանակաբաշխության պրեզենտացիաները։ Կինոշուկայի օրերին Պարսամյան կրթական և մշակութային հիմնադրամի կողմից Նից քաղաքում կկազմակերպվի «ԲԵՄ» ֆիլմի ցուցադրությունը։

Տաղավարը աշխատանքները կսկսի մայիսի 13-ին։

— Մայիս 14-ին՝ ՖԱՀՖ պատվիրակությունը, իտալական կողմի հրավերով, կայցելի Իտալիայի տաղավար, ապա ՖԱՀՖ տաղավարում տեղի կունենա Արամ Մանուկյանի ԴՈԼԻ ֆիլմի պրեզենտացիան։

— Մայիս 15-ին ՖԱՀՖ տաղավարում տեղի կունենան Թուրքայում բնակվող հայազգի ռեժիսոր Արեն Պերդեցու՝ Արա Գյուլերի մասին պատմող, «ԲԱՐԵՎ» կինոնախագծի, ապա Արցախի երկրորդ և առաջին պատերազմների մասին պատմող, Հովհաննես Գալստյանի «ՎԵՐԱ» և Արա Արուշի «ՎԵՐԱԴԱՐՁ» ֆիլմերի պրեզենտացիաները։

— Մայիսի 16-ին տաղավարում կներկայացվեն Մարինե Զաքարյանի «ԻՆՁ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՊԱՏՄԻՐ» սենտիմենտալ կատակերգությունը և Հովհաննես Գալստյանի «ԳՈՍԲԱՆԿ» սերիալը։

— Մայիսի 17-ին կկազմակերպվի «ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ» կինոնախագծի պրեզենտացիան, ապա KIRK մրցանակաբաշխության ներկայացումն ու այս տարվա մրցանակակիրների մեծարման արարողությունը։ Մրցանակաբաշխությանը կհաջորդի տաղավարի հովանավոր «Գագիկ Ծառուկյան» Հիմնադրամի պրեզենտացիան՝ Հայաստանում հիմնադրվող, աշխարհում ամենաբարձր՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ արձանի ներկայացմամբ։ Արձանի ներկայացմանը կհաջորդի հյուրասիրություն։

— Մայիսի 18-ին կկայանա Openhearted Inc ստարտափի պրեզենտացիան, որի նպատակը լսողություն հետ խնդիրներով համայնքի համար հաղորդակցման խոչընդոտները կոտրելն է՝ արհեստական բանականությամբ ստեղծված ժեստերի լեզվով թարգմանության միջոցով: Նույն օրը երեկոյան, Նից քաղաքում, Պարսամյան Հիմնադրամի Աղավնի Հաթեմյան սրահում, Քիրքոր Աժդերխանյանի աջակցությամբ կկայանա «ԲԵՄ» ֆիլմի ցուցադրությունը և հայ համայնքի համար Կաննում ներկայացվող ծրագրի ներկայացումը։

Կաննի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկայում «Գագիկ Ծառուկյան Հիմնադրամի» աջակցությամբ կգործի «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի» տաղավարը

— Մայիսի 19-ին տաղավարում կկազմակերպվի Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա կառույցի պրեզենտացիան։ Կառույցում ներգրավված ընկերությունները կներկայացնեն իրենց կողմից առաջարկվող ծառայությունները՝ հրավիրելով միջազգային գործընկերներին Հայաստան։ Նույն օրը տեղի կունեն ՖԱՀՖ խորհրդի արտագնա հավաքը՝ ՖԱՀՖ դեսպաններ Նորա Արմանիի, Արմեն Գրեյգի, Սարկիս Կարամեկյան մասնակցությամբ։

Տաղավարը կավարտի աշխատանքները մայիսի 20-ին իսկ հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում Ֆեդերացիան կհրավիրի մամուլի ասուլիս և հանդես կգա Կաննի կինոշուկայում կատարված աշխատանքի, կնքված համաձայնագրերի, պայմանագրերի, հետագա ծրագրերի ներկայացմամբ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև