Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Վարչապետի թեկնածու լինելու իմ շանսերն ամենաբարձրն էին, ես այդպիսի տղա չեմ, դրա համար իմ թեկնածությունը չեմ առաջադրել. Հովիկ Աղազարյան

Տեղյակ եմ «Պատիվ ունեմ»-ի հայտարարությանը, բայց «Հայաստան» դաշինքի աջակցելու և իփպիչմեթի գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում, մենք կարող էինք ունենալ հետևյալ պատկերը՝ Էդմոն Մարուքյանը կդառնար վարչապետ մեկ տարի ժամկետով, իսկ 26-ին կլիներ ԱԺ արտահերթ ընտրություններ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Այսինքն, մասնակիորեն կիրականանար մեր ընդդիմադիր գործընկերների այս չորս տարվա տվայտանքների, երազանքների իրողությունը։ Վարչապետը հեռանում էր իշխանությունից, մեկ տարով նշանակվում էր այլ վարչապետ, իրենք ուզում էին նշանակել Վազգեն Մանուկյանին, Բագրատ Գալստանյանին և այլ տարբերակներ։ Եվ այդ հիմա այդ մեկ տարվա հնարավորությունը տրվում էր»,- ասաց նա։

Հարցին՝ ինչու ուրիշ թեկնածու չեն առաջադրել՝ հաշվի առնելով ընդդիմության կարծիքը, նա ասաց, որ իրենք յոթ թեկնածու են ունեցել նախնական քննարկումների ժամանակ, որից մեկն իմ համեստ անձն է, մյուսը մեր վարչության երիտասարդ անդամներից մեկը, իսկ հինգ հոգի հայտնի քաղաքական, տնտեսական գործիչներ են, անուններ ես չեմ տալու:

«Իմ շանսերն ամենաբարձրն էին, բայց ես, այդպիսի տղա չեմ, ուրիշ ձևի տղա եմ, դրա համար էլ իմ թեկնածությունը չեմ առաջադրել։ Թեկնածու փոխելու հնարավորություն էլ կա, վաղը կարող ենք ուրիշ նախաձեռնությամբ հանդես գանք, ինչի մասին է խոսքը»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև