Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Արձանագրվել է շուրջ 629 մլն դրամի ապօրինի արդյունահանված հանույթի իրացման ծավալ (տեսանյութ)

ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 1-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ստեղծվել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Վարչության գործառույթներից են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին հակազդելը՝ դրանց կանխմամբ, խափանմամբ ու բացահայտմամբ։

2024 թվականի նոյեմբերի 1-ից 2025 թվականի մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում վարչության ծառայողների գործունեության արդյունքում Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեներում նախաձեռնվել է ընդհանուր 69 քրեական վարույթ։

Հայաստանի մի շարք մարզերում բացահայտվել են ապօրինի արդյունահանման դեպքեր, այդ թվում՝ ձկնաբուծական տնտեսություններ հիմնելու քողի տակ իրականացված։

Բացահայտվել են մի խումբ անձինք, որոնք համայնքների ղեկավարներից ստացել են ձկնաբուծական ջրավազաններ կառուցելու թույլատվություններ և դրանց քողի տակ փաստացի իրականացրել ընդերքի ապօրինի արդյունահանում, վերամշակում և իրացում։

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և ընդերքօգտագործման կանոնների խախտման դեպքերով արձանագրվել է շուրջ 629 մլն ՀՀ դրամի ապօրինի արդյունահանված հանույթի իրացման ծավալ, որոնց կապակցությամբ նախաքննությունը շարունակվում է։

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին արդյունավետ հակազդելու միջոցառումները հետևողականորեն շարունակվում են։

Facebook
Twitter

Կարդացեք նաև