Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

ՀՀ-ում այսուհետ գործելու են թվային վարորդական վկայականներ և թվային հաշվառման վկայագրեր. հարցը կքննարկվի ԱԺ-ում

ՀՀ-ում այսուհետ գործելու են թվային վարորդական վկայականներ և թվային հաշվառման վկայագրեր: Օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվել է ժամկետ, և երբ խորհրդարանն այն ամբողջությամբ ընդունի, օրենքը կմտնի ուժի մեջ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:

«Բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն վարորդական վկայականներ, առնվազն սեպտեմբերի 1-ից այդ վարորդական վկայականները կկոնվերտացվեն թվային վարորդական վկայականների:

Մեկ այլ նախաձեռնությամբ մենք նաև սահմանում ենք, որ եթե պարեկային ծառայության աշխատակիցը կարողանում է նույնականացնել վարորդին, այդ պարագայում չի կիրառվելու վարչական այն իրավախախտումը, որը նախատեսված է օրենսգրքով, այն է՝ վարորդական վկայականն իր մոտ չունենալը: Եթե նույնականացնում է անձին, և հավաստվում է, որ անձն ունի վարելու իրավունք, ապա այդ վարչական իրավախախտումը չի կիրառվում»,- ասաց նա:

Այս պահին, ըստ փոխնախարարի, նախատեսված է, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլոր այն անձինք, որոնք ունեն վարորդական վկայականներ ՀՀ-ում, նրանց վարորդական վկայականները կփոխատեղվեն թվային վարորդական վկայականներով:

«Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ունեն վարորդական վկայական, կհամարվի, որ ունեն նաև թվային վարորդական վկայական, իսկ այն անձինք, որոնք նոր ձեռք կբերեն վարորդական վկայական, նրանց կտրվի ընտրության հնարավորություն, այն է՝ առավել փոքր տուրքով անձը կարող է ձեռք բերել թվային վարորդական վկայական: Սակայն երբեմն անհրաժեշտություն է առաջանում ունենալ այդ պլաստիկ վարորդական վկայականը, եթե ցանկանում են երկրից դուրս գալ մեքենայով: Այդ դեպքում տուրքը մի փոքր ավելին է, և անձը հնարավորություն կունենա ստանալ պլաստիկ վարորդական վկայական»,- ասաց նա:

Փոխնախարարը նաև ընդգծեց՝ թվային վարորդական վկայականը կկիրառվի միայն ՀՀ-ում, ՀՀ-ից դուրս անհրաժեշտ կլինի պլաստիկ վարորդական վկայական ունենալ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև