Skip to main content

Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է | ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին

Լրահոս

ՌԴ-ն ԱԹՍ-ներով, բալիստիկ և թևավոր հրթիռներով գրпհել է Ուկրաինան, կա 12 զпհ

Կիրակի գիշերը ՌԴ ԶՈւ-ն համակցված հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով 367 օդային հարձակման զինատեսակ: Դրանց մեծ մասը խոցվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ ՌԴ-ն կիրառել է 298 հարվածային անօդաչու թռչող սարք, ինչպես նաև տարբեր տեսակի 69 բալիստիկ և թևավոր հրթիռ։ ՀՕՊ-ը խոցել է 45 X-101 և «Կալիբր» թևավոր հրթիռներ։ Նաև մարտական ​​գործողությունների արդյունքում վնասազերծվել է հակառակորդի 266 Shahed անօդաչու թռչող սարք։

Կիրակի գիշերը Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացված համատեղ հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ևս 60-ը վիրավորվել։ Ռուսական հարձակման հարվածի տակ է հայտնվել 13 մարզ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ դժգոհ է Կրեմլի առաջնորդ Վլադիմիր Պուտինի գործողություններից՝ կապված Ուկրաինայի վրա զանգվածային հարձակման հետ։ Ռուսական հրթիռներն ու անօդաչու սարքերը հիմնականում թիրախավորել են խաղաղ բնակիչների տները, վնասվել է ավելի քան 80 բնակելի շենք։ Արձանագրվել է հրդեհի 27 դեպք։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ դժգոհ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններից՝ կապված Ուկրաինայի վրա զանգվածային հարձակման հետ։

«Ես չգիտեմ, թե ինչ է պատահել Պուտինին: Ես նրան վաղուց եմ ճանաչում: Մենք միշտ ընդհանուր լեզու ենք գտել: Բայց նա հրթիռներ է արձակում քաղաքների վրա և սպանում մարդկանց, և դա ինձ դուր չի գալիս… Եվ այս տղայի հետ ինչ-որ բան պատահեց, և դա ինձ դուր չի գալիս», — ասել է ԱՄՆ նախագահը:

Ավելի ուշ նա այդ թեմայով գրառում է կատարել սոցիալական ցանցում՝ կրկնելով Պուտինի հասցեին իր քննադատությունը և ասել, որ նա «բոլորովին խելագարվել է»։ Այս անգամ Թրամփը նաև խոստովանել է, որ Պուտինը ցանկանում է ամբողջ Ուկրաինան, այլ ոչ միայն դրա մի մասը:

«Բայց եթե նա դա անի, դա կհանգեցնի Ռուսաստանի անկմանը»,- գրել է նա: Թրամփը նաև քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր  Զելենսկիին՝ ասելով, որ «այն ամենն, ինչ նա ասում է, խնդիրներ է ստեղծում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև