Skip to main content

Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով

Լրահոս

Քրիստինե Մելքոնյանը և Արա Շիրինյանը հաղթել են Հանրային Հեռարձակողի խորհրդի թափուր տեղի մրցույթում

2025 թվականի մայիսի 26-ին կայացած նիստի արդյունքներով Քրիստինե Մելքոնյանն ու Արա Շիրինյանը հաղթող են ճանաչվել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթում։ Այս մասին հայտնում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով մամուլի ծառայությունից:

Ժամանակավոր մրցութային հանձնաժողովը, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 20-րդ մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով քվեարկության արդյունքները, կայացրել է համապատասխան որոշում, որը օրենքով սահմանված կարգով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետին։

Քրիստինե Մելքոնյան

1999 թ․ ընդունվել է Երևանի Մենեջմենթի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։ Հեռուստատեսությունում աշխատելուն զուգահեռ ստացել է լրագրության մագիստրոսի աստիճան։ Աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր տնտեսական բարեփոխումների կենտրոնում՝ որպես հեռուստառադիոփորձագետ, ինչպես նաև «Նոյան տապան» և «Ար» հեռուստաընկերություններում։ 2000-ից աշխատում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում՝ «Առաջին» լրատվական ծրագրի մեկնաբան։ 2009–2010 թթ․ դասավանդել է Տնտեսագիտական համալսարանում, 2022-ից՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 2023-ից Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարն է։

Արա Շիրինյան

Ավելի քան 20 տարի աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսությունում որպես ռեժիսոր և պրոդյուսեր։ 2004–2018 թթ. ղեկավարել է «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ուղղությունը։ Դասավանդել է Երևանի պետական համալսարանում, եղել է բազմաթիվ փորձագիտական հանձնաժողովների անդամ, այդ թվում՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում։ Շիրինյանը համահիմնադրել է «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիան և հեղինակ է մի շարք միջազգային մրցանակների արժանացած վավերագրական ֆիլմերի։ 2019–2025 թթ. եղել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև