«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ նախաձեռնված 2 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ | Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները | ԿԸՀ-ն որոշեց դիտորդական հավատարմագրումից չզրկել Դանիել Իոաննիսյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բա ասում ես՝ խաղաղություն, 300 հազար թուրք ա գալու. Փաշինյանը հարձակվեց իրեն դիմող բերդավանցու վրա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավիթ Անանյանի ու «Միասնության թեւերի» թիմի քարոզարշավը Սիսիանում ու Գորիսում | Գագիկ Ծառուկյանը Սպիտակում է. ուղիղ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էս մարդիկ մի բանում միշտ ճիշտ են. դա սուտ ասելն է, դրա համար ասում ենք` գնացե’ք. Վարդևանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդունվել է հատուկ հայտարարություն ՀՀ վերաբերյալ. նորմալ մարդիկ գիտեն` դա ինչ հետևանքներ է բերելու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեներալ Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ Փաշինյանի հետ նամակագրությունը | Արցախի ներկայացուցչության շենքի վրա աչքի ունի Բաքվում գործող, այսպես կոչված, «Երևանի ադրբեջանական թատրոնը»․ Նարեկ Կարապետյան | Պարոն Քոչարյան, Ձեր նման ապոլիտիկ անձն է 1998-ից սկսել ապականել ՀՀ-ի քաղաքական դաշտը, Ձեր նման անձակենտրոն մարդուց է սկսվել ՀՀ-ի քաղաքական կյանքի կազմաքանդումը․ Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 6 միլիարդ դոլարի զինտեխնիկա է Արցախում նվիրել Ադրբեջանին. Նաիրի Սարգսյան | Հայաստանում Ռուսաստանի դեսպանը խորհրդակցությունների համար կանչվել է Մոսկվա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես աթոռից կառչած չեմ լինելու, այն ինձ համար մեծ պատասխանատվություն է. Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը` Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի թեմայով

Լրահոս

Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցն ունի մեծ պոտենցիալ՝ երկրում նոր խաղի կանոններ սահմանելու, նոր ստատուս-քվո հաստատելու համար. քաղաքագետ

Բազմաթիվ անգամներ ասել եմ, որ 2021-ի մոդելը, դրա հնարավոր կրկնությունը 2026-ի խորհրդարանական ընտրություններում խիստ վտանգավոր, փակուղային է Հայաստանի համար:

Այս ստատուս- քվոյից կամ «երեք խմբակցությունների» մոդելից դուրս գալ է պետք: Երկրի զարգացման հրամայականը դա է պահանջում: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

««Կենտրոն» հեռուստատեսությանը Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցը ունի մեծ պոտենցիալ՝ երկրում նոր խաղի կանոններ սահմանելու, նոր ստատուս-քվո հաստատելու համար:

Որո՞նք են Ծառուկյանի խոսքի հիմնական ուղերձները.

Ծառուկյանը շեշտը չի դնում իր անձի, իր բացառիկության կամ նույնիսկ լիդերության վրա: Առաջարկում է ներառականոևթյուն, հրավրում է համախմբվել գաղափարների, ծրագրերի, մերիտոկրատիայի սկզբունքի շուրջ:

Սա միանգամայն առողջ մոտեցում է, որովհետև գործող համակարգը՝ մեծ ու փոքր կուսակցություններով, իրեն սպառել է, իսկ նոր արդյունավետ մոդել ստեղծելու հիմքը պետք է դառնա ծրագրային, արժեքային ընդհանրությունը: Սա է արդյունավետ հարթակ ձևավորելու բանաձևը:

Ծառուկայնի առաջարկում է հրաժարվել «յոլա գնալու» պատեհապաշտությունից՝ շեշտը դնելով հետպատերազմյան զարգացման ծրագրերի վրա:

Ոսկերչական ճշգրտությամբ ընտրված անունը՝ «Առաջարկ Հայաստանին», խոսում է իր և իր ձևավորվելիք թիմի սկզբունքային դիրքորոշման մասին. ուղիղ խոսք հայ մարդու հետ, ուղիղ զրույց՝ Հայաստանի քաղաքացու հետ։

Սա, թերևս, Ծառուկյանի ուղերձի ամենասկզբունքային բաղարիչն է:

Հետպատերազմյան փուլում կուսակցությունները, առաջնորդները շեշտը դրել են կաբինետներում, կուլիսներում ձևավորված քաղաքական համաձայնությունների վրա, որոնք հասարակությունը կոնսոլիդացնելու պոտենցիալ չեն ունեցել:

Ծառուկյանը կարևորում է հասարակության հետ դաշինքը, հասարակության կոնսոլիդացիան, որի ընդերքում էլ պետք է կայանան քաղաքական համաձայնությունները:

Ու կրիկին՝ շահարկումներից խուսափելու համար, արձանագրեմ, որ ես ու «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի առաջարկած ծրագրի մասնակիցն ու մասն ենք:

Որակապես նոր քաղաքական համակարգը, նոր լուծումները մեր ընդհանուր գործն են»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031