Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Հարկերը բարձրացնելու հաշվին այդքան փող եք հավաքում, ինչի՞ վրա եք ծախսում, որ տրանսպորտի համար փողը չի հերիքում. Հայկ Մարության

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու ու «ավանդական ընդդիմությունը» միմյանց անկողին են մտել, երկրում բազում խնդիրներ կան, որոնք անմիջականորեն վերաբերում են մարդկանց կյանքի պայմաններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Դրանցից մեկի՝ Երեւանի հանրային տրանսպորտի խնդրի մասին այսօր քաղաքապետարանը մի քանի ուշագրավ հայտարարություն է արել (տեսանյութը՝ մեկնաբանություններում)։

Եթե երկու բառով ամփոփենք՝ քաղաքապետարանը տեղեկացրել է, որ ի վիճակի չէ տրանսպորտի նոր շարժակազմ ձեռք բերել, որովհետեւ չի կարողանում տոմսերի վաճառքից բավարար չափով գումար հավաքել։ Այլ կերպ ասած՝ տրանսպորտային ռեֆորմի ձախողման պատասխանատվությունը փորձում են դնել «անբարեխիղճ ուղեւորների» եւ բոյկոտը կազմակերպող «չար ընդդիմադիրների» վրա։

Սրա հետ կապված մի քանի նկատառում ունեմ․

  • Նախ՝ ուղեվարձի թանկացման դեմ պայքարը նախաձեռնելիս մենք ասում էինք, որ մանրամասն հաշվարկ է պետք, որպեսզի հասկանալի լինի ե՛ւ մարդկանց գնողունակությունը, ե՛ւ տրանսպորտի զարգացման վրա թանկացումների հնարավոր ազդեցությունները։ Այսօրվա վիճակը ապացուցում է, որ մենք ճիշտ էինք՝ քաղաքապետարանը թանկացումը հիմնավորող նորմալ հաշվարկ չունի։
  • Ավինյանի հետ բանավեճի ժամանակ հարցրեցի ու այդպես էլ պատասխանը չստացա, հիմա նորից եմ հարցնում՝ հարկերը բարձրացնելու հաշվին էդքան փող եք հավաքում, ինչի՞ վրա եք ծախսում, որ տրանսպորտի համար փողը չի հերիքում։

Սրա հետ կապված ուզում եմ հիշեցնել, որ իմ քաղաքապետության շրջանում ձեռք ենք բերել այսօրվա ավտոպարկի մեծ մասը՝ շուրջ 460 ավտոբուս, բացառապես Երեւանի բյուջեի հաշվին։ Շեշտում եմ՝ կառավարությունից ոչ մի լումա դոտացիա չենք ստացել եւ ուղետոմսերը ՉԵՆՔ ԹԱՆԿԱՑՐԵԼ։

  • Բա ասում էիք «բոյկոտը ձախողվել ա», հիմա ինչու՞ եք դժգոհում թերհավաքագրումներից։ Քաղաքապետարանի այսօրվա հայտարարությունը ապացուցեց, որ մեր նախաձեռնած բոյկոտը հաջողվել է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։
  • Ասում էիք՝ «թանկացնում ենք, որ նոր շարժակազմ բերենք»։ Քանի որ չեք բերում նոր շարժակազմ, դե հիմա էժանացրեք։
  • Հերթական անգամ իրենց ձախողումների համար մեղադրում են բոլորին՝ ընդդիմությանը, բոյկոտող ժողովրդին, վատ եղանակին, Նուպագաձիին։ Իրականում, մեղավորը ոչ կոմպետետ, կարճամիտ ու կոռումպացված իշխանավորներն են։ Հենց նրանք չլինեն, ամեն ինչ կամաց-կամաց տեղը կընկնի մեր բոլորիս միասնական ջանքերով»,-գրել է նա:
Facebook
Twitter

Կարդացեք նաև