Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Իրանը ձգձգում է շատ լուրջ հարցի վերաբերյալ որոշում կայացնելը. մեզ հստակ պատասխան է պետք՝ շատ շուտ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները. ԱՄՆ նախագահը կոչ է արել Թեհրանին հնարավորինս շուտ արձագանքել Վաշինգտոնի առաջարկներին այս ոլորտում։

«Մենք նաև քննարկեցինք Իրանի հարցը և այն փաստը, որ Իրանի համար ժամանակը սպառվում է միջուկային զենքից հրաժարվելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Որոշումը պետք է արագ կայացվի», — գրել է Թրամփը իր Truth Social էջում՝ մեկնաբանելով Պուտինի հետ հեռախոսազրույցը։

«Ես նախագահ Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և այս հարցում, կարծում եմ, մեր միջև համաձայնություն կա: Նախագահ Պուտինն առաջարկեց մասնակցել Իրանի հետ քննարկումներին, ինչը, թերևս, կարող է օգտակար լինել այս հարցի արագ լուծման առումով։ Իմ կարծիքով, Իրանը ձգձգում է այս շատ լուրջ հարցի վերաբերյալ որոշում կայացնելը։ Մեզ հստակ պատասխան է պետք՝ շատ շուտ», — հավելել է ԱՄՆ նախագահը։

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին նախկինում հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի պայմանները հակասում են ազգային շահերին: Երկրի արտաքին գործերի նախարարությունը նաև ուրանի հարստացման արգելքը որպես կարմիր գիծ է նշել:

Նշենք, որ ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցում է երկրի միջուկային ծրագրի հարցով՝ պահանջելով, որ Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից, քանի որ դա, ըստ ԱՄՆ-ի, հետագայում կարող է օգատգործվել միջուկային զենքի ստեղծման համար: Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրանը խաղաղ միջուկային ծրագրի համար հարստացված ուրանը ոչ թե արտադրի, այլ գնի այլ երկրներից: Մինչդեռ Թեհրանը պնդում է, որ միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի, իսկ ուրանի հարստացումն իրականացվում է երկրի ինքնիշխան իրավունքի շրջանակում և նախատեսված է բացառապես խաղաղ նպատակների համար:

Facebook
Twitter

Կարդացեք նաև