Մեր երկրի առջև ծառացած օրհասական մարտահրավերների պայմաններում Սփյուռքի ռազմավարական դերը դառնում է անփոխարինելի․ Սաղաթելյան | Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը | Մեզ պետք է նոր առաջնորդ, որը միայն ուրախ օրեր կպարգևի մեր երկրին․ Գոհար Ղումաշյան | Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» | ՔԿ–ն հայտարարում է, որ վթարված ոստիկանական ավտոբուսը Փաշինյանին չէր ուղեկցում | Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով | Թվում էր՝ նման ողբերգությունից հետո քարոզարշավը պետք է դադարեցվեր․ Գառնիկ Դանիելյան | Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը (տեսանյութ) | Այսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում 887 տոննա դիզելային վառելիք | Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար. Hetq | Շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել. Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած վթարի մասին | Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ | ԼՀԿ-ում որոշում ունեն. «Հրապարակ» | Դեն Բիլզերյանը առաջադրվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամի թեկնածու | Իրանի դեմ գործողությունները բացահայտեցին ՆԱՏՕ-ի ներսի խնդիրները. Աբրահամյան

Լրահոս

Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացել է վստահության ճգնաժամ․ Սուրեն Սուրենյանց

Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացել է վստահության ճգնաժամ։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Վրաստանն արգելել է Հայաստանից սեզոնային ծաղիկների խոշոր խմբաքանակի՝ 10 հազար ծաղկի ներմուծումը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վրաց-հայկական սահմանի «Սադախլո» անցակետում իրականացված ստուգումների ժամանակ վրացի մաքսավորները «բույսերում կարանտինային վնասատու են հայտնաբերել»։

Արդեն ավելի քան մեկ ամիս է՝ նաև հայկական կոնյակ ու գինի արտահանողներն են դժգոհում Վրաստանի տարածքում իրականացվող «անհարկի ստուգումներից ու խոչընդոտներից», ինչի հետևանքով դեպի Ռուսաստան և այլ երկրներ ուղևորվող բեռնատարները շաբաթներով մնում են վրացական մաքսակետերում։ Նախատեսվում էր, որ այդ հարցը քննարկվելու է երեկ՝ Վրաստանի գյուղատնտեսության նախարարի երևանյան այցի ընթացքում:

Սակայն հունիսի 6-ին չեղարկվել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի այցը Հայաստան, իսկ մեկ օր առաջ Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը մերժել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ վրացական գրանցմամբ օդանավի կողմից Կոսովո չարտերային չվերթ իրականացնելու թույլտվությունը։

Հայ-վրացական հարաբերությունները ներկայումս գտնվում են բարդ փուլում, որտեղ համագործակցության և լարվածության տարրերը համակցվում են։ Ակնհայտորեն, Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացել է վստահության ճգնաժամ»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930