Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացրել. Նարեկ Կարապետյանն ասաց՝ Արամ Վարդևանյանը կասի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան | Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան | Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն | Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև | Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե | Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից | Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով | Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա | Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն | Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում | Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով

Լրահոս

Իսրայելը նոր ավիաhարվածներ է հասցրել արևմտյան Իրանին

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել արևմտյան Իրանին, հայտարարել է Պաշտպանության բանակը, որը առաջինն է ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումից հետո։

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարության մեջ նշել են, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը «սկսել են հարվածների շարք արևմտյան Իրանի ռազմական թիրախների ուղղությամբ»։

«Բացի այդ, այսօր առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակման պատրաստ հրթիռային կայանքներին, Իրանի զինված ուժերի զինվորներին և արագորեն չեզոքացրել են այն կայանքները, որոնք կարճ ժամանակ առաջ հրթիռներ էին արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ», — ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների: Նրա խոսքով՝ ռմբակոծությանը մասնակցած ինքնաթիռներից մեկը «ռումբերի լիքը բեռ» է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի վրա: Ֆորդոյի հետ մեկտեղ հարվածի են ենթարկվել Նաթանզի և Սպահանի օբյեկտները: Այսպիսով, ԱՄՆ-ն միացել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությանը:

«Բոլոր ինքնաթիռները անվտանգ վերադառնում են տուն։ Շնորհավորում ենք մեր մեծ ամերիկացի զինվորներին։ Աշխարհում չկա որևէ այլ զինված ուժեր, որը կարող է դա անել», — գրել է նա Truth Social-ում։ Թրամփը հավելել է, որ «հիմա խաղաղության ժամանակն է»։

«Սա  պատմական պահ է ԱՄՆ-ի, Իսրայելի և աշխարհի համար. Իրանը հիմա պետք է համաձայնվի ավարտի այա պատերազմը», — գրել է Թրամփը:

Նա հավելել է, որ «ԱՄՆ-ն պատրաստ է կրկին հարված հասցնել, եթե Իրանի հարցը չլուծվի»։

«Կա՛մ խաղաղություն կլինի, կա՛մ Իրանը կբախվի շատ ավելի լուրջ ողբերգության», — նշել է ԱՄՆ նախագահը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դեմ Իրանի ցանկացած պատասխան  հանդիպելու է ավելի մեծ ուժի, քան այն ինչ տեղի ունեցավ այսօր:

Facebook
Twitter

Կարդացեք նաև