Skip to main content

Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել | «Ուժեղ Հայաստան»-ն իր վճռական «ոչ»-ն արձանագրել է, 6 ձայն ստանալու հեռանկար չկա. Արամ Վարդևանյան | Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ | Սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով | Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է | Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին հաստատվել են տնտեսական և առևտրային կապեր. Ալիև | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնի | Մինչև 2010 թ. արտադրված մեքենաների՝ Երևան մուտքի արգելքի սահմանափակման հետ կապված լուրերը չեն համապատասխանում իրականությանը. քաղաքապետի խոսնակ | Այսօր քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է, ում նկատմամբ իշխանությունն ապօրինի գործողությունների մի ամբողջ փաթեթ է գործարկել. Աբրահամյան | Կապանն ու Սևանը՝ իշխանության գլխավոր փորձությունը․ որտեղ է սպասվում ամենաթեժ ՏԻՄ ընտրապայքարը․ «Ժողովուրդ» | Փաշինյանը Սահմանադրության նախագիծն օգտագործում է իր ավտորիտար իշխանությունը հավերժացնելու համար, սա անկախության տարիների ամենախոտան և ամենաանպիտան նախագիծն է. Վարդան Պողոսյան | Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը | «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին | Արցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանդրության Ալիևյան նախագիծը ապացուցում է ԵՄ մտնելու թեման ֆիկցիա է

Լրահոս

Երևանի ավագանին օրակարգից հանեց Արտակ Գալստյանին մանդատից զրկելու հարցը

«Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ հարցը Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի օրակարգից ավագանին հանեց:

Նշենք, որ նախաձեռնությամբ հանդես էր եկել «Ազգային առաջընթաց» խմբակցությունը։ Արտակ Գալստյանը ավագանու որևէ նիստի չի մասնակցել, քանի որ սկզբում կալանքի տակ էր, իսկ այժմ տնային կալանքի տակ։

«Հանրային ձայն» խմբակցությունից Վահան Ավագյանն առաջարկեց հարցը հանել օրակարգից, քանի որ ավագանու համապատասխան հանձնաժողովը նախօրեին բացասական եզրակացություն է տվել հարցին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարեց, որ ՔՊ-ն կողմ կքվեարկի հարցն օրակարգից հանելու առաջարկին։

Արտակ Գալստյանի հարցն օրակարգից հանելու որոշումն ընդունվեց քվեարկությամբ՝ 38 կողմ, 6 դեմ, 6 ձեռնպահ ձայներով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30