Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացրել. Նարեկ Կարապետյանն ասաց՝ Արամ Վարդևանյանը կասի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան | Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան | Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն | Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև | Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե | Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից | Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով | Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա | Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն | Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում | Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով

Լրահոս

Եթե Հայ առաքելական եկեղեցին դիմակայի այս պшտերազմին, տարբեր հոգևորականներ չմտնեն Փաշինյանի թելադրած կեղծ օրակարգերի մեջ, այս ամենը քաղաքական առումով ուղղվելու է հենց նույն մոլեռանդ սուտասանի դեմ. Տաթևիկ Հայրապետյան

Մոլեռանդ քրիստոնեական զգացմունքներով տառապող գերագույն գլխավոր ստախոսը երբեք հարցեր չունեցավ ինքն իրեն, երբ հազարավոր երիտասարդների ուղարկեց մահվան, որ իրեն դավաճան չկոչեն, իր մոտ հարց չառաջացավ, երբ 120,000 հայի թողեց անտուն ու առանց հայրենիք, հարցեր չեղան, երբ երիտասարդ հղի կնոջը իր ավտոշարասյունը գցեց մեքենայի տակ, հարցեր չառաջացան, երբ թալանի դեմ պայքարի ստահոդ կարգախոսներով առաջնորդվողները դարձավ թալանի մաստեր կլաս ցուցադրողները։ Էլ չեմ խոսում Արցախում թողնված հարուստ քրիստոնեական ժառանգության մասին։ Այս շարքն անվերջ է։ Ինքը իրեն հարց չունի, ամեն ինչ լավ է արել, չէ՞ որ ձախողումը հաղթական է, իսկ տգիտությունը՝ ուժ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Բայց երբ հերթը հասնում է Բաքվից եկող հրահանգների կատարմանը, դառնում է անպատկերացնելի համառ և մոլեռանդ, տվյալ դեպքում հանդես գալով խիստ հավատացյալի կեղծ կերպարի ներքո, որին ոչ մի տրամաբանող մարդ չի կարող հավատալ։

Փաշինյանը չունի որևէ իրական գործիքակազմ կաթողիկոսի դեմ, ավելին՝ իր քայլերով նա գնում է սահմանադրության խախտման և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների դեմ՝ միջամտելով եկեղեցու ներքին գործերին։ Դրա համար էլ շարունակում է տեղեկատվական ու հոգեբանական պատերազմի մեթոդը, շարունակում է եկեղեցին ներսից պառակտելու կոչեր հնչեցնել, չէ՞ որ Ալիևին խոստացել է, որ գործը գլուխ կբերի։ Իսկ մոտիվն այնքան ակնհայտ է՝ Հայ առաքելական եկեղեցին չի տեղավորվում Ալիևի կողմից թելադրվող պետության մոդելի մեջ, ավելին՝ լուրջ խոչընդոտ է այդ պետության մոդելի կառուցման ճանապարհին․․․

Եթե Հայ առաքելական եկեղեցին դիմակայի այս հոգեբանական ու տեղեկատվական պատերազմին, տարբեր հոգևորականներ չմտնեն Փաշինյանի թելադրած կեղծ օրակարգերի մեջ ու հստակ խոսվի ու փաստերով ցույց տրվի, որ սա բացառապես Բաքվից հնչող պահանջ է, հավատացնում եմ՝ այս ամենն քաղաքական առումով ուղղվելու է հենց նույն մոլեռանդ սուտասանի դեմ»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև