Skip to main content

TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Փաշինյանը Սամվել Կարապետյանին փաստացի հնարավորություն է տալիս ներկայանալ ոչ միայն որպես գործարար և բարերար, այլև՝ որպես քաղաքական գործիչ. Զատուլին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է երկրում ստեղծված իրավիճակի նկատմամբ դժգոհությունն ուղղել գործարար Սամվել Կարապետյանի դեմ՝ նրան մեղադրելով երկրում ստեղծված տնտեսական դժվարությունների մեջ։ Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

Զատուլինի խոսքով՝ տնտեսական իրավիճակը, որից դժգոհում են շատ հայաստանցիներ, Փաշինյանի քաղաքականության հետևանքն է։

«Փաշինյանը գլուխ է կոտրում, որ վերընտրվի 2026 թվականի հունիսին, և որպես նոր քարոզարշավ, որի մեջ նա մտադիր է ներքաշել ամբողջ Հայաստանը, պայքար է սկսել հայկական եկեղեցու դեմ։ Տնտեսական կապերի շնորհիվ ՀՀ–ն կայուն տնտեսական աճ է գրանցել, հատկապես հատուկ ռազմական գործողության ընթացքում, քանի որ ռուսաստանցի ռելոկանտներն մեկնել են այնտեղ, բիզնեսներ բացել և գումարներ ներդրել», – բացատրել է Զատուլինը։

Ռուսաստանցի խորհրդարանականը կարծում է, որ Կարապետյանը կկարողանա դառնալ հայ ժողովրդի առաջնորդը, իսկ Փաշինյանը, ըստ էության, նրան հնարավորություն է տալիս իրեն ներկայացնել ոչ միայն որպես գործարար և բարերար, այլև որպես քաղաքական գործիչ։

Զատուլինը նշել է, որ անձամբ է ճանաչում Սամվել Կարապետյանին և վստահ է, որ նա անկեղծ է, երբ խոսում է իր քրիստոնեական արմատների և Հայ եկեղեցու նկատմամբ իր հարգանքի մասին։

«Հայի համար Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, իմ կարծիքով, արտառոց բան է։ Դա բարոյական արատավորության նշան է», — կարծում է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև