Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները | Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում»․ Սուրենյանցը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Քաղաքացիների 45% պատրաստ են ընտրական կեղծիքի դեպքում դուրս գալ և պաշտպանել իրենց ընտրական իրավունքը. սոցհարցում | Իրավաբան փորձագետները զգուշացնում են՝ ընտրություններից առաջ ԵՄ-ն աջակցում է հայաստանյան «բռնшպետին»՝ չնայած ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումներին. Ամստերդամ | Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ Երևանում, ներառյալ՝ Ուկրաինայի նախագահին. Փաշինյան | Վարորդները պետք է չտրվեն ապօրինի հրամաններին և վիրավորեն քաղաքացիներին, իրենց իրավասության ներքո է հասարակական տրանսպորտի անվտանգ վարելը. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)

Լրահոս

Մակրոնի՝ Փաշինյանի հետ հեռախոսային հաղորդակցության բովանդակությունն անհասկանալի և դատապարտելի է. ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտե

Նախագահ Մակրոնի՝ Փաշինյանի հետ հեռախոսային հաղորդակցության բովանդակությունն անհասկանալի և անընդունելի է ու, ըստ ամենայնի, դատապարտելի: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն:

«Երկու ուղղություններով տրված պատգամը չի կարող տեղավորվել ֆրանսիական քաղաքական դասական տրամաբանության մեջ:

ա – ինչպե՞ս կարելի է ամբողջական զորակցություն հայտնել այն անձին, որը Արցախը կամավոր հանձնել է թշնամուն, որը 800 հեկտար հող  է զիջել նույն թշնամուն, որը 5000 երիտասարդի գիտակցաբար ուղարկել է դեպի մահ, ի վերջո, կապիտուլացիայի ռահվիրա է: Պարոն նախագահ, Դուք, ուրեմն, նույն տրամաբանությամբ կզորակցեի՞ք մարշալ Պետենին։ Վստահաբար՝ ոչ:

Ավելին: Ինչպե՞ս եք զորակցում Հայ եկեղեցու դեմ պայքար հայտարարած, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ամենագռեհիկ արտահայտություններով հանդես եկող անձին: Միևնույն զորակցությունը կցուցաբերեի՞ք, օրինակ, Հռոմի Պապի նկատմամբ որևէ նման արտահայտությանը կամ Կաթոլիկ եկեղեցու նկատմամբ որևէ նման արշավին: Վստահաբար՝ ոչ:

Իսկ ինչ վերաբերում է  ժողովրդավարության, այսպես կոչված, ոտնահարմանը, որի պատասխանատվությունը կամա-ակամա վերագրում եք ընդդիմությանը, ապա Ձեր հասցեագրումը պետք է կատարեք լրիվ հակառակ ուղղությամբ, պարոն նախագահ, այն ուղղելով նույն Ձեր հովանավորյալին, որովհետև նա՛ է Հայաստանում ժողովրդավարության ոտնահարման հիմնական պատասխանատուն, երբ ապօրինաբար ներխուժում է  Վեհարանի տարածք, սուտ ու շինծու պատրվակներով հալածում, ձերբակալում, կալանավորում հոգևորականների, քաղաքական պատասխանատուների, ակտիվիստների, պարզապես որովհետև ընդդիմախոս են իրեն եւ ընդդիմադիր՝ իր իշխանությանը: Դուք նույն կեցվածքը կցուցաբերե՞ք ձեր ընդդիմադիրների նկատմամբ, պարոն նախագահ: Վստահաբար՝ ոչ:

բ -Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու մասին եք խոսում, ջատագովում եք սահմանի բացում, պարոն նախագահ: Բայց ո՞ր և ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ միակողմանի և անընդհատ զիջում է միայն կատարվում, երբ պաշտոնական բաքուն Հայաստանը շարունակում է  դիտարկել, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջան», իսկ անկարան մատ  է թափահարում օրը ցերեկով՝ հայտարարելով, որ 1915-ի Ցեղասպանությունը դեռ դաս չի եղել հայերին …

Պարոն նախագահ, եթե Ձեր այս կեցվածքը բխում է հակառուսական Ձեր և ընդհանրապես եվրոպական դիրքորոշումից՝ Հայաստանի իշխանական շրջանակի նման ընդդիմությունը նկատելով ռուսամետ, սխալվում եք, որովհետև ներհայաստանյան ու ներհայկական ներկա տագնապն ու պայքարը երկու հոսանքների միջև ունի մեկ ու միակ վերնագիր՝ ԱԶԳԱՅԻՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՊԱԶԳԱՅԻՆԻՆ։ Հետեւաբար, պարոն նախագահ, ակնկալում ենք, որ իբրև երկրի առաջին դեմք, հետևեք Ֆրանսիայի արտաքին քաղաքականությանը բնորոշ դասական ոճին, որը դավանում է  հավասարակշռված լինել իր երկարամյա կենսափորձով»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930