Skip to main content

Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին

Լրահոս

Դավիթ Գալստյանին առաջադրված մեղադրանքն անորոշ է, կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել. պաշտպաններ

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին հայտարարությամբ են հանդես եկել պաշտպաններ Սլավիկ Պողոսյանը և Արտակ Նավասարդյանը։

«2025 թվականի հունիսի 25-ին Դավիթ Գալստյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն) հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և վերջինիս ներկայացվել է մեղադրանք, որի փաստական նկարագրությունը համընկնում է ՀՀ քննչական կոմիտեի 25.06.25 թվականի հայտարարության բովանդակությանը:

Թե´ մեղադրանք ներկայացնելու, թե´ Դ. Գալստյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդության դատական քննության ընթացքում պաշտպանության կողմը փաստարկել է այն մասին, որ Դ. Գալստյանին ներկայացված մեղադրանքն անորոշ է, մեղադրանքի փաստական նկարագրությունից պարզ և հասկանալի չէ, թե Դ. Գալստյանին կոնկրետ ի˚նչ գործողություն(ներ) է վերագրվում, որը կարող էր որակվել որպես ահաբեկչության կամ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն: Այդուհանդերձ, Դ. Գալստյանին ներկայացված մեղադրանքը չի որոշակիացվել, մեղադրանքի էությունը պատշաճ չի պարզաբանվել, ինչը պետք է դիտարկել որպես վերջինիս պաշտպանության նախապատրաստության և պաշտպանության իրավունքների խախտում:

Դ. Գալստյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությանը կից ներկայացված ծավալուն նյութերի ուսումնասիրւթյունից պարզ է դարձել, որ վերջինս Բագրատ Սրբազանին հանդիպել է 2 անգամ` 2025 թվականի մարտի 3-ին և նույն թվականի մարտի 11-ին, մինչդեռ այդ հանդիպումների ընթացքում հակաօրինական, այդ թվում` մեղադրանքում նշված, որևէ գործողություն պլանավորելու, կազմակերպելու կամ իրականացնելու վերաբերյալ որևէ խոսակցություն, քննարկում տեղի չի ունեցել: Առհասարակ, միջնորդությանը կից նյութերում առկա չեն եղել այնպիսի փաստական տվյալներ, որոնք անաչառ դիտորդի մոտ կառաջացնեին այն համոզումը, որ Դ. Գալստյանը հնարավոր է մասնակցել է մեղադրանքում նշված ենթադրյալ գործողությունների պլանավորմանը, կազմակերպմանը կամ գոնե տեղյակ է եղել դրանց մասին: Հետևաբար, բացակայել է Դ. Գալստյանի նկատմամբ խափանման միջոց, այդ թվում` կալանք, կիրառելու համար անհրաժեշտ իրավաչափության պայմանը` հիմնավոր կասկածը:

Մինչդեռ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, պարզապես հղում կատարելով վարույթի նյութերում առկա փաստաթղթերի վերնագրերին, չանդրադառնալով դրանց վերաբերելիությանը, առանց բացահայտելու և նկարագրելու դրանց բովանդակությունը, առանց մատնանշելու, թե կոնկրետ ո˚ր փաստաթղթում առկա ո՞ր փաստական տվյալներն են վկայում հիմնավոր կասկածի առկայության մասին, եզրահանգել է, որ քննության այս փուլում առկա են բավարար շեմով փաստեր և ապացույցներ առ այն, որ Դ. Գալստյանն առնչություն ունի իրեն վերագրվող ենթադրյալ հանցանքի կատարմանը` որոշում կայացնելով նախաքննական մարմնի միջնորդությունը բավարարելու մասին: Այլ կերպ, առաջին ատյանի դատարանի որոշման մեջ արտացոլված չեն այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական հիմքերը,  դրանում արտացոլված չեն փաստաթղթերի գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները, ինչը վկայում է այդ որոշման չհիմնավորված և չպատճառաբանված լինելու մասին: Հետևաբար, խախտվել են նաև Դ. Գալստյանի անձնական ազատության և անձեռնմխելիության, ինչպես նաև պատճառաբանված դատական ակտ ստանալու իրավունքները:

Տեղեկացնենք նաև, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վերը նշված որոշման դեմ ներկայացվել է հատուկ վերանայման բողոք»,- նշված է հայտարարությունում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև