ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր պատմական հիշողությունը վերացնելու համատեքստում Թուրքիան պրագմատիկ խնդիր է լուծում. Նահապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա ընտրություն է «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի և ՀՀ-ի միջև | Համազգային ինստիտուտները կարող են մնալ կենսունակ միայն այն դեպքում, երբ արտացոլում են ամբողջ ազգի բազմաձայնությունը, այլ ոչ թե դրա մի փոքրիկ խմբակի քաղաքական հնարավորությունները. Հայր Պողոս | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է, վրացիների մոտ՝ թագավորը. սոցիոլոգ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձների շեշտադրումները | «Տնտեսական ազատության ինդեքս»-ը՝ Պապոյանի գնահատականներով. Ինչո՞ւ է թաքցնում իրական պատկերը | Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել | ՈՒՂԻՂ. Հանրային տրամադրությունները պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում | Երևանի հայտարարությունները երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին տարoրինակ են թվում. ՌԴ ԱԽ | Դաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը | Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. նրանք պատերազմnւմ էին 37 տարի. Ուիթքոֆ | Հայ բռնցքամարտիկների հաղթարշավը` Բրազիլիայում. Գրիգորյանի փայլուն նnկաուտը ու ևս երկու ուղեգիր | Եթե մինչև մայիսի 25-ը բաժնետոմսերի փոխանցման վերաբերյալ գործարք չկայանա, ՀԷՑ-ը կարող է ճանաչվել հանրային գերակա շահ. Ռոմանոս Պետրոսյան | Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Թոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել. Փաշինյան

Լրահոս

Կառավարությունը կշարունակի ԱԱԾ գործունեության արդյունավետության բարձրացման համար բոլոր անհրաժեշտ պայմանների ապահովումը՝ ի բարօրություն ՀՀ-ի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին:

Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ծառայությունը վերափոխումների, բարեփոխումների բավականին լուրջ գործընթաց է անցել: Վարչապետը նշել է նաև, որ ձևակերպվել և ձևավորվել է Ազգային անվտանգության ծառայության հետագա զարգացման ռազմավարության նախագիծը, որն առաջիկայում սահմանված կարգով կընդունվի և կապահովի ծառայության հետագա ընթացքը և զարգացումը:

Արմեն Աբազյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին այս բարդ ժամանակահատվածում ցուցաբերած վստահության համար և շնորհավորել Անդրանիկ Սիմոնյանին՝ մաղթելով հաջողություն և բարի ծառայություն:

Ներկայացնելով ծառայության նորանշանակ տնօրենին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Անդրանիկ Սիմոնյանը նոր մարդ չէ ծառայությունում՝ ավելի քան չորս տարի զբաղեցրել է տնօրենի տեղակալի պաշտոնը:

Անդրանիկ Սիմոնյանը ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին նման պատասխանատու պաշտոն վստահելու համար և ընդգծել՝ մեծագույն պատիվ է հատուկ ծառայության ղեկավարի պաշտոնում ծառայել ՀՀ-ին և ՀՀ քաղաքացիներին։

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ աշխատանքի արդյունավետության շարունակական բարձրացման գործում էական դեր է խաղում նաև Կառավարության որդեգրած ռազմավարությունը: Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է հիմնական երեք գործառույթների կարևորությունը, որոնց վրա ԱԱԾ-ն պետք է կենտրոնանա՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանադրական կարգի պահպանություն: «Կարծում եմ՝ Կառավարությունն էլ բավարար պայմաններ է ստեղծում, որպեսզի ծառայությունը կարողանա կենտրոնանալ այս գործառույթների վրա։ 2018 թվականից ի վեր, այսօրվա դրությամբ ԱԱԾ ֆինանսավորումը եռապատկվել է»,- նշել է երկրի ղեկավարը:

Անդրադառնալով օրերս պետականության, ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործության բացահայտմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօրվա մարտահրավերները հիբրիդային են, ունեն և՛ ահաբեկչության, և՛ սահմանադրական կարգի խախտման, և՛ հակահետախուզական բնույթի հատկանիշներ: Աշխարհում հիմա շատ է քննարկվում հիբրիդային սպառնալիքների համակարգը, և ես կուզենայի, որ մենք այս երեք գործառույթների կատարման համատեքստում մեր ընկալումները նույնպես ընդլայնեինք»:

Վարչապետը վստահեցրել է, որ Կառավարությունը կշարունակի ԱԱԾ գործունեության արդյունավետության բարձրացման համար բոլոր անհրաժեշտ պայմանների ապահովումը՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, պետականության, նրա ժողովրդի, քաղաքացիների և ապագայի։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930