Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների զարգացումն Իրանի սկզբունքային ռազմավարությունն է. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կիրակի օրը կառավարության նիստում ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է բացել նոր էջ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հետ համապարփակ համագործակցությունը ընդլայնելու համար, այս մասին հայտնում  է Pars Today-ը։

«Հաշվի առնելով իսլամական երկրների միջև համերաշխության անհրաժեշտությունը ու նաև տարածաշրջանային հարաբերությունների զարգացման նպատակով՝ մենք պատրաստ ենք լիարժեք համագործակցել այս տարածաշրջանային կառույցի հետ: Մենք կարծում ենք, որ Պարսից ծոցը պետք է լինի տարածաշրջանի երկրների միջև խաղաղության և համագործակցության խորհրդանիշ, և այս հարաբերությունները կարող են եղբայրության ուղերձ լինել իսլամական աշխարհի համար»,-ասել է Իրանի նախագահը:

Շեշտը դնելով «հարևանության քաղաքականության» ռազմավարության վրա՝ նա ասաց. «Կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնմանը, և մենք կարծում ենք, որ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հետ համագործակցության ամրապնդումը կարող է կարևոր դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խթանման գործում»։

Իրանի նախագահը նաև տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների զարգացումը համարել է Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային ռազմավարություն, որի առաջխաղացմանը հատուկ ուշադրություն է դարձրել նաև 14-րդ կառավարությունը։

«Տարածաշրջանային երկրների մերձեցումը ընդհանուր շահերի լույսի ներքո կարող է պայծառ ապագա ուրվագծել իսլամական աշխարհի համար»,-եզրափակեց Փեզեշքիանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև