Պետք է հասնել Գազայի հատվածում ռազմական գործողությունների լիակատար դադարեցմանը, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«Այս փուլում առաջնահերթությունը պետք է լինի Գազայի հատվածում ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը և հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագրի ձեռքբերումը»,- նշել է նա։















































