Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացրել. Նարեկ Կարապետյանն ասաց՝ Արամ Վարդևանյանը կասի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան | Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան | Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն | Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև | Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե | Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից | Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով | Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա | Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն | Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում | Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով

Լրահոս

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի՝ իր անունը շոշափող գործով

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անունը շոշափող քրեական վարույթի նախաձեռնումից երեք ամիս անց նախարարի կամ որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում, թե այս պահին ինչ դատավարական կարգավիճակ ունի Հովհաննիսյանը՝ հայտնի չէ։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է, մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։

Հիշեցնենք, որ մի խումբ փաստաբաններ 2024թ․ դեկտեմբերի 4-ին հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությանը  ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքների առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով:

«Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Բ.Չիլինգարյանը 25.12.2024թ. հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնել: ՀՀ գլխավոր դատախազությանը, իսկ այնուհետև ՀՀ հակակոռուպցիոն դատարանին ներկայացված բողոքները մերժվել են, ինչը ևս վիճարկվել է։ Արդյունքում՝ 2025թ․ ապրիլի 3-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ, բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի որոշումը և կայացրել է դրան փոխարինող դատական ակտ՝ վարույթի հանրային մասնակցին պարտավորեցնելով  քրեական վարույթ նախաձեռնել:

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը գտել է, որ «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով ներկայացված հաղորդումը պատշաճ հաղորդում է, նշելով նաև հետևյալը՝ «ըստ «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով ներկայացվածի՝ «ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնին նշանակվելու (պետական ծառայության անցնելու) օրը’ 18.08.2021թ., Վահե Հովհաննիսյանը ստացել է 1.000.000 ԱՄՆ դոլար անտոկոս փոխառություն և 50.000 ԱՄՆ դոլար նվիրատվություն ու գնել «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության 100% բաժնետոմսերը (քանի որ ըստ կանոնադրության’ Ալլա Ավոյանը եղել է «Կարիտաս»-ի տնօրենը ենթադրվում է, որ գնել է հենց դրա 100% բաժնետոմսը): Ըստ 2021թ. հայտարարագրի՝ «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության բաժնեմասը պատկանում է Վահե Հովհաննիսյանին:

2022թ. հունվարի 10-ին «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերությունը վերակազմակերպվել է, վերակազմակերպվելուց հետո ընկերությունը դարձել է «ՋԻ Կոդեր» ՍՊ ընկերություն: Ընդ որում, Վահե Հովհաննիսյանի նույն տարվա հայտարարագրում նշված է, որ տարվա վերջում դեռ դրա բաժնետոմսը 1.050.000 դոլարի չափով մնացել է: 2023 հայտարարագրում այդ բաժնետոմսերն «անհետանում են»: Ընկերությունը վերակազմակերպելուց հետո դրա 100% սեփականատեր Ռուբիկ Արմենակի Կարապետյանը, որն ըստ երևույթին (հաստատապես չճշտված տվյալների համաձայն) Վահե Հովհաննիսյանի մորեղբայրն է:»: Այնուհետև ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը նշել է Վահե Հովհաննիսյանի կողմից «Ջի Կոդեր» ՍՊԸ-ին տրամադրած 52.614.000 ՀՀ դրամի չափով փոխառության, ՀՀ կառավարության 09.11.2023թ. թիվ 1942-Ա որոշմամբ «Ջի Կոդեր» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառված 1,5 միլիարդ դրամ արժողությամբ ապրանքների ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնության և այլ հանգամանքների մասին:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ «.. սույն դեպքում ներկայացված հաղորդումը «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով բովանդակային առումով պարունակել է տեղեկություններ առերևույթ հանցանքի մասին, հետևաբար՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության պետի տեղակալ Բ.Չիլինգարյանի՝ քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելու վարույթային ակտով պատշաճ վերլուծության և իրավական գնահատման չի ենթարկել Արա Զոհրաբյանի կողմից ներկայացված հաղորդման բովանդակությունը»,- հայտնել էր Զոհրաբյանը։ Դատախազությունը վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը վարույթ չի ընդունվել, ըստ այդմ, Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժ է ստացել, արդյունքում՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Քրեական վարույթը նախաձեռնվել է 2025-ի մայիսի 15-ինՀՀ քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև