Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Ուկրաինան պատրաստվում է շարունակել Ադրբեջանից գազ ներմուծելը. էներգետիկայի նախարար

Ուկրաինան պատրաստվում է շարունակել Ադրբեջանից գազ ներմուծելը. Ադրբեջանից Ուկրաինա Տրանսբալկանյան միջանցքով գազի մատակարարման փորձնական նախագիծն իրականացվել է, այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը։

«Մենք այժմ բանակցություններ ենք վարում։ Ադրբեջանը հետաքրքրված է դրանով։ Եթե պայմանագիրը կնքվի, մենք կերկարաձգենք մատակարարումները մինչև», — ասել նա։

Նախարարն ընդգծել է, որ կան ռազմական ռիսկեր, քանի որ վերջերս ռուսական զորքերը ակտիվացրել են ներմուծման գործողությունները ապահովող գազային ենթակառուցվածքների վրա հարձակումները։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Օդեսայի մարզում ադրբեջանական SOCAR նավթային ընկերության նավթամբարի վրա ռուսական զորքերի կողմից հարված հասցնելը։ Նա այս մասին գրել է Telegram-ում։

«Օդեսայում ադրբեջանական ընկերությանը պատկանող էներգետիկ օբյեկտի վրա միտումնավոր ռուսական հարձակում է տեղի ունեցել։ Այսինքն՝ սա հարված է մեր հարաբերություններին և էներգետիկ անկախությանը», — ասել է նա:

Բացի այդ, Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը դատապարտել է Ռուսաստանի հարվածն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հեռախոսազրույցում։

Հիշեցնենք, որ գիշերը Օդեսայի արվարձաններում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտում և շենքում։ Հրդեհը մարվել է, զոհեր կամ վիրավորներ չկան։ ՌԴ-ն հարվածել է «Նովա Պոշտա» տերմինալին և ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերության տերմինալներին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև