Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է․ ՀՎԿԱԿ | Ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել․ ՆԳՆ (տեսանյութ) | 31-ամյա երիտասարդի տնից հայտնաբերվել է հալյուցինոգեն սունկ, թմրամիջոցներ, այլ իրեր | Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան | Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք | Մենք ամենալուրջ կուսակցությունն ենք ու առաջարկում ենք փոխել համակարգը. «Բոլորին դեմ եմ»-ը «ջուր ծեծոցի» էր կազմակերպել Կարապի լճի մոտ | «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե չկանգնեցնենք 300 հազար ադրբեջանցի կհայտնվի Հայաստանի տարբեր մարզերում. Կարապետյան | Չեն ստերջացնում շներին, շները ծննդաբերում են. քաղաքացին դիմեց Փաշինյանին. վերջինս հանձնարարեց շանը վերցնել, որ ստուգեն | Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենին պատկանող և նրան սպասարկող «Mercedes-Maybach»-ը | Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա | 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում ու Հայաստանի իրավազորության ներքո. Նիկոլ Փաշինյան | Որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության | Դուք այցելեցիք առաջին քրիստոնյա երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Միքայել Մինասյանի նամակը՝ Մակրոնին | Ուզում ենք կերտել ուժեղ, անվտանգ, արժանապատիվ և համայն հայության Հայաստան. Նաիրի Սարգսյան

Լրահոս

Եթե մենք՝ հականիկոլ լիդերությունը, չկարողանանք ինքներս ձևակերպել Հայաստանի հետպшտերազմյան վերականգնման բովանդակությունը, ապա մեր փոխարեն դա կանեն հարևանները՝ իրենց ձևով. Վահե Հովհաննիսյան

Երեկ, ուղերձի մասին առաջին անոնսից հետո, մարդիկ իրար հարցնում էին, թե ի՞նչ է ասելու Նիկոլը իր ուղերձում։ Մեծ մասը՝ տագնապած, մի մասը՝ հույով։ Նույնիսկ խելոք մարդիկ ամենաանկապ տարբերակներն էին քննարկում։ Ժամանակներն են այդպիսին։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Վերջում պարզվեց, որ Նիկոլը ասում է շատ պարզ մի բան։ Մոտավորապես ասում է՝ ես այլևս չգիտեմ, թե ինչի մասին է Հայաստանը. նկարվեցինք, ստորագրեցինք, ձեռք սեղմեցինք, ցրվեցինք տներով, ու հիմա, սիրելի ժողովուրդ, չգիտեմ՝ ինչ է լինելու, ու ինչի մասին է վաղվա Հայաստանը»։

Մինչև 2018-ը բոլորը, այդ թվում՝ Նիկոլը, գիտեին, որ Հայաստանը հետհաղթանակային փուլի մասին է, որը դժվար է, բարդ է։ Շատ երկար փուլ էր, որը պահանջում էր լիքը բաներ չանել կամ անել, որը պահանջում էր շատ բաներ այլ կերպ անել, բայց փուլը, էպոխան, ֆիքսված հաղթանակի էվոլյուցիոն ամրապնդման մասին էր։ Այլ հարց է, որ մենք չհասկացանք, որ հաղթանակը շատ բարդ բան է ու պահանջում է լուրջ պետական-քաղաքական մտածողություն։

Հիմա Նիկոլը պարզ ասում է՝ ես չգիտեմ, թե ինչի մասին է Հայաստանը։ «Համերգ, քեֆ, ուտել, վիզա, խաղաղության բերկրանք» հասկացանք, բայց այս ամենը պետության հեռանկար և պետական իդեա չի։

Ամբողջ ողբերգությունն այն է, որ այս պահի հականիկոլ ճամբարը, լիդերությունը նույնպես չգիտի՝ ինչի մասին է այսօրվա և վաղվա Հայաստանը։ Իսկ եթե չգիտի, ապա չի կարող սեփական հասարակությանը բացատրել-համոզել-կոնսոլիդացնել։

Մենք հիմա չգիտենք, թե ինչ է նշանակում հետպարտություն երկրի վերականգնում։ Մեր պետական-քաղաքական միտքը չի ձևակերպում հետպատերազմյան վերականգնման մեր նպատակները, փուլերը, տեսլականը։ Հենց սա է պատճառը, որ պատերազմից անգամ տարիներ հետո մեր պարտությունը շարունակվում է, ու մենք արդեն մեզ ենք պարտվոււմ։ Սա էլ չենք հասկանում։ Մի պահից սկսած՝ թուրքը չի մեզ հաղթում, մենք ենք մեզ պարտություն բերում։ Ու սա լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ որևէ քաղաքական միավոր, դաշինք, թիմ չի ձևակերպելու հետպարտության, հետպատերազմյան վերականգնման ծրագիրը, փուլերը, նպատակները, տեսլականը։

Քանի սա չի արվել՝ մենք աշխարհում ոչ մեկին հետաքրքիր չենք, պետք չենք։ Մեր հայրենիքը պարբերաբար ընկալվելու է որպես այլոց հաշիվներ պարզելու կամ ինչ-որ մեկի համար մրցանակ ստանալու միջոց։

Քանի դեռ մենք չգիտենք, թե ինչի մասին է պարտությունից հետո, այս վիճակով, մեր պետությունը, մեր հավաքական և լիդերային միտքը ինչպես է ձևակերպում Հայաստանի վաղվա օրվա նպատակները, Նիկոլը կարող է մնալ իշխանության ու մարդ բռնել, որոնց մի մասը նույնիսկ չհասկանա էլ, թե իրեն ինչու են բռնել, կարող է ելույթներ ունենալ, կարող է էլի զիջումներ անել ու էլի համոզել, որ սա խաղաղության բերկրանքն է։

Քաղաքականությամբ «չզբաղվողներին» և հասարակության լայն-իներտ շերտերին պետք է բացատրել, թե ինչ է նշանակում ապրել մի երկրում, որի վաղվա բովանդակությունը և հեռանկարը չի ձևակերպվում։ Դա իսկապես վախենալու է։

Եթե մենք՝ հականիկոլ լիդերությունը, էլի մի որոշ ժամանակ չկարողանանք ինքներս ձևակերպել Հայաստանի հետպատերազմյան վերականգնման բովանդակությունը և դրանով չգնանք դեպի ժողովուրդ, ապա մեր փոխարեն դա կանեն հարևանները՝ իրենց ձևով»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև