Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացրել. Նարեկ Կարապետյանն ասաց՝ Արամ Վարդևանյանը կասի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան | Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան | Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն | Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև | Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե | Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից | Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով | Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա | Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն | Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում | Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով

Լրահոս

«Գառնի» արգելոց-թանգարանի վարիչը բերման էր ենթարկվել ու ստորագրությամբ ազատ արձակվել. Hetq.am

«Հետք»-ի ընթերցողներից մեկը, անանուն մնալու պայմանով, տեղեկություններ է հայտնել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տիրող վիճակի մասին: Ըստ մեր աղբյուրի՝ փողերի յուրացման, շորթման համար «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչը և մի քանի այլ աշխատողներ տարվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Թանգարանի աշխատակիցներն ավելի ուշ ստորագրությամբ ազատ են արձակվել: Գրում է Հետքը:

Աղբյուրը նաեւ մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես են «Գառնի» արգելոց-թանգարանի աշխատողները ներգրավված եղել տոմսերի ապօրինի տպման ու վաճառքի մեջ, տպել են տոմսերի կրկնօրինակներ ու վաճառել առանց ՀԴՄ կտրոնի: ՀՀ և օտարերկրյա բոլոր քաղաքացիների համար նախատեսված տոմսի արժեքը 1500 դրամ է, 12-18 տարեկան այցելուների համար՝ 750 դրամ, իսկ մինչև 12 տարեկան այցելուների համար մուտքն անվճար է: 2024 թվականին այցելուների թիվը կազմել է 763 730 մարդ, իսկ տոմսերի վաճառքից ստացված եկամուտը, առանց հարկերի, կազմել էր մոտ 497 մլն դրամ: 2025 թվականի 6 ամսվա ընթացքում թանգարան է այցելել 352 337 մարդ, իսկ տոմսերի վաճառքից ստացված եկամուտը, առանց հարկերի, կազմել է մոտ 234 մլն դրամ:

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցներին Հակակոռուպցիոն կոմիտե տանելու մասին լուրը ստուգելու համար հուլիսի 30-ին կապ հաստատեցինք արգելոց-թանգարանի վարիչ Վահե Իսպիրյանի հետ, վերջինս, սակայն, հերքեց մեր տեղեկությունները: Միայն պատմեց այլ դեպքի մասին, որը նույնպես տեղի է ունեցել «Գառնի» արգելոց-թանգարանում: Նրա խոսքով՝մեր խոսակցությունից մի քանի օր առաջ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կազմակերպվել էր էլեկտրոնային երաժշտության համերգ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև