Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Վաշինգտոնյան հռչակագիրն էյֆորիկ «խաղաղության» լույսի ներքո ներկայացնողները պետք է մեկնաբանեն՝ արհեստածին Ադրբեջան-Նախիջևան ցամաքային կապն ապահովելիք ճանապարհի վերաբերյալ կիրառված «անխոչընդոտ» բառը. Ոսկանյան

Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հռչակագիրն էյֆորիկ «խաղաղության» լույսի ներքո ներկայացնողները պետք է հստակորեն մեկնաբանեն, թե ի՞նչ է նշանակում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի խոսույթից նույն այդ հռչակագիր սպրդած և Հայաստանի ինքնիշխան տարածքով արհեստածին Ադրբեջան-Նախիջևան ցամաքային կապն ապահովելիք ճանապարհի վերաբերյալ կիրառված «անխոչընդոտ» բառը։ Այս մասին գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Բանն այն է, որ Բաքվի բռնապետի խոսույթում «անխոչընդոտ» ձևակերպումը պարզապես չի նշանակում առանց արհեստական խոչընդոտների կամ խանգարումների հաղորդակցություն, այլ ունի ընդգծված աշխարհաքաղաքական և իրավական ենթատեքստ, որը ենթադրում է հայկական պետության վերահսկողության փաստացի բացակայություն Հայաստանի իսկ տարածքի մի հատվածի վրա։

Այսինքն, ըստ Բաքվի բռնապետի մինչ այժմ պաշտոնապես առաջ մղած խոսույթի՝ ձևականորեն այդ ուղին պետք է գտնվի Հայաստանի տարածքում, սակայն միևնույն ժամանակ մեր երկիրը չպետք է փաստացի իրավասություն ունենա մեր իսկ տարածքով անցնող հաղորդակցության վրա իրականացնելու սահմանային և մաքսային հսկում, գանձելու սահմանված վճարներ, կատարելու այլ գործողություններ, որոնք կարող են բխել Հայաստանի շահերից, բայց հակասել Բաքվի բռնապետի պատկերացրած «անխոչընդոտ» հաղորդակցության արատավոր տրամաբանությանը։

Առանց այս «անխոչընդոտ» բառի հետ կապված հստակ բացատրության և մեր հասարակական մտահոգության անվերապահ փարատման անհնարին է խոսել որևէ նույնիսկ չնչին հաջողության մասին։

Հակառակ պարագայում պետք է անկեղծորեն խոստովանել, որ տարբեր հեղհեղուկ ձևակերպումներովի քողի տակ, այսուհանդերձ փաստացիորեն իրագործվելու է տխրահռչակ միջանցքի տրամադրումը և բացատրել, թե ինչո՞ւ էր անհրաժեշտ «ինքիշլանություն» բառի այդքան բաձրագոչ չարչրկումը»,-գրել է Ոսկանյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև