Skip to main content

Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor

Լրահոս

Ռուսական ուժերի կողմից ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի խnցnւմը հիասթափեցնող և դժգոհեցնող է. Ալիև

Ռուսական ուժերի կողմից ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի խոցումը հիասթափեցնող և դժգոհեցնող է: Այս մասին  Al Arabiya-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նախ, սա չպետք է տեղի ունենար, քանի որ ռուսական օդանավակայանների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման դեպքում նրանք հայտարարում են հատուկ ռեժիմ: Ռուսերենում այս ռեժիմը կոչվում է «Գորգ», և եթե այն հայտարարվում է, բոլոր ինքնաթիռները ստանում են անօդաչու թռչող սարքի հարձակման մասին ազդանշան և շրջվում: Վթարից երկու շաբաթ առաջ նույնը պատահեց մեր ինքնաթիռի հետ, որը թռչում էր նույն ռուսական քաղաք: Օդաչուները ազդանշան ստացան և հետ շրջվեցին: Այս անգամ նրանք նման ազդանշան չտվեցին: Նրանք ազդանշան տվեցին ինքնաթիռի խոցումից հետո: Այսպիսով, նրանք դա արեցին պարզապես հետաքննություն անցկացնողներին մոլորեցնելու համար: Նրանք երկու անգամ հարվածեցին ինքնաթիռին», — նշել է Ալիևը:

Նրա խոսքով, միայն օդաչուների պրոֆեսիոնալիզմն ու քաջությունը թույլ տվեցին ինքնաթիռին վայրէջք կատարել, և, բարեբախտաբար, այն վայրէջք կատարեց Ղազախստանում, այլ ոչ թե Ռուսաստանում. «Այն վայրէջք կատարեց Ղազախստանում, այնտեղ վթար տեղի ունեցավ: Ոմանք ողջ մնացին, և կան նրանց վկայությունները: Ինքնաթիռում գտնվող երկու մարդ վիրավորվել է բեկորներից, որոնք թափանցել են ֆյուզելաժ: Կան ինքնաթիռի կտորներ: Ես անմիջապես խումբ ուղարկեցի այնտեղ: Ամբողջ ֆյուզելաժը պատված էր բեկորներով։ Այն վնասվել էր ռուսական ՀՕՊ համակարգի կողմից։ Ինքնաթիռն ի սկզբանե չպետք է խփվեր։ Բայց դա ողբերգական սխալ էր։

Facebook
Twitter

Կարդացեք նաև