Skip to main content

Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանը Սերժ Սարգսյանի հետ փրկել է ՀԷՑ-ը. Դավիթ Ղազինյան

«Կարծում եմ՝ ինքս այդ սուբյեկտը չեմ, ում հետ դա պիտի բանակցվի։ Երկրորդը՝ ըստ իս, այնքան խոհեմություն կունենան, որ անգամ դա չփորձեն բանակցել՝ իրենց շահերից ելնելով, այսինքն՝ Սամվել Կարապետյանին առաջարկել կատարել հետքայլ, սկզբունքներին դավաճանել։ Կրկին գալիս ենք այն արտահայտությանը, որը մանիպուլացվում էր, փոխում էին՝ «թքած ունեմ»-ի հետ կապված»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք եղել է որևէ նախապայման իշխանությունների կողմից, որ, օրինակ, Սամվել Կարապետյանը Հայաստանից հեռանա, քաղաքական հայտից հրաժարվի, ՀԷՑ-ը հանգիստ կթողնեն։

Նա նաև փոխանցեց՝ իր հետ կապված՝ ՀԷՑ-ում ազատում են յուրաքանչյուր անձի։

Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը, որ իր խնդրանքով է Սամվել Կարապետյանը ձեռք բերել ՀԷՑ-ը, Դավիթ Ղազինյանն ասաց, որ նախկինում առիթ ունեցել է ասելու, որ ՀԷՑ-ը նախկին իշխանությունը փրկել է, որովհետև ընկերությանը 2-3 ամսվա կյանք էր մնացել, այսինքն՝ գնում էր սնանկության։

«Հիշում եք «էլեկտրիկ Երևանը», որ ուզում էին, եթե չեմ սխալվում՝ 19 դրամով բարձրացնել։ Սամվել Կարապետյանն այդ ժամանակ ոչ թե դեմ լինելով, այլ հասկանալով, թե ինչ բեռի տակ է մտնում, ամեն դեպքում համաձայնել է, կարծում եմ՝ նաև հաշվի առնելով իրենց կապերն իշխանությունների հետ, համաձայնել է ուղղակի փրկել ՀԷՑ-ը։ Եթե ընկերությունը գնար սնանկացման, դա մեր պետության, տնտեսության համար շատ լուրջ ցնցում էր լինելու»,- շեշտեց Դավիթ Ղազինյանը։

Նա ընդգծեց՝ կան ՀԷՑ աշխատակիցներ, գործիչներ, որոնք և՛ այն ժամանակ էին աշխատում, և՛ այժմ, և հորդորեց լրագրողներին ուուսմնասիրել, թե նախկինում ինչ վիճակում էր գտնվում ընկերությունը։

«650-700 մլն դոլար է ներդրվել ընկերությունում։ Եթե մենք այն ժամանակ իմանայինք, որ նման սցենար կարող է լինել, մինչև բանակցությունները, ձեռք բերելը մենք կներկայացնեինք, թե ինչ վիճակ է տիրում, որի արդյունքում այսօր ընդամենը շնորհակալություն պետք է լիներ։

Ես չեմ մեծարում, չեմ շողոքորթում, ասում եմ իրականությունը։ Իրականում, այո՛, փրկել են, Սամվել Կարապետյանը՝ Երրորդ նախագահի հետ միասին, փրկել են ՀԷՑ-ը, վիճակը շատ վատ էր»,- հավելեց Դավիթ Ղազինյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև