Skip to main content

Պապիկյանը պահանջել և խնդրել է խստագույնս պահպանել զինվորական կարգապահությունը | Դուք կարող եք ինձ էլ Կաթողիկոս կամ սրբություն համարել, բայց ժողովրդի մեծամասնությունը, ՔՊ-ին քվեարկելով, ասաց՝ ինքը Կտրիճ Ներսիսյանն է. Ալեն Սիմոնյան | Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել. Գևորգ Պապոյան | Վարդենիսում Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցությունը կրթահամալիր կկառուցի. ԿԳՄՍ նախարար | «Առինջ մոլի» տնօրենի տունը խnւզարկվում է, նա կալանավnրվել է | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել | Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը | Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան | Լոռիում 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց | Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ | Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան | ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հրապարակել է «Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույց | Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին | Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ. «Հրապարակ»

Լրահոս

Ոչինչ չի խանգարելու, որ ուսումնական գործընթացն իրականացվի ըստ պատշաճի. ԿԳՄՍ նախարարը՝ որոշ դասագրքերի բացակայության մասին

Հաճախ լսում եմ շարունակվող լուրեր, թե մենք ունենք խնդիր դասագրքերի հետ կապված և կան դասագրքեր, որոնք բացակայում են: Ուզում եմ այս հարցին անդրադառնալ այն ձևով, որ, հուսով եմ այլևս չշահարկվի: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք ավելի քան 220 տարբեր դասագրքեր ենք հրատարակել, 159 անուն դասագրերի մասին է խոսքը: Սա ամբողջությամբ ծածկում է դպրոցական կրթության կարևորագույն առարկանները: Մենք ունենք որոշ առարկաններ, որոնց շրջանակում դեռևս օգտագործում ենք հին դասագրքեր: Սա նշանակում է, որ այդ առարկաների ուսուցումն իրականացվում է այս պահին գործող և արդեն որոշ ժամանակ դպրոցներում գործածվող դասագրքերով»,- ասել է նա:

Ըստ Անդրեասյանի, խոսքը հիմնականում 10-11-րդ դասարանների քիմիա և կենսաբանություն, 11-րդ դասարանի ռուսերեն և հանրահաշիվ առարկանների դասագրքերի մասին է: Առանձին աշխատանքներ են տարվում նաև ֆրանսերենի ուղղությամբ, աշխատում են նաև դեսպանատան հետ:

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ որդեգրել են մոտեցում՝ ավագ դասարաններում հրաժարվում միայն դասագրքային ուսուցումից և անցնում են ուսումնական թղթապանակների: Մասնավորապես՝ պատմության պարագայում այս մեթոդով են ուսուցում իրականացնում, զուգահեռաբար 10-11-րդ դասարանների «Հայաստանի պատմության» դասագրքերի մրցույթներ են հայտարարված: Նախարարը վստահություն է հայտնել, որ կունենան առաջարկներ, որոնք կարող են կիրառվել դպրոցներում:

«Դպրոցները բոլորն ունեն անհրաժեշտ դասագրքերն ուսուցումն իրականացնելու համար», — հաստատել է ԿԳՄՍ նախարարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՀ ԿԳՄՍ  նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, խոսելով դասագրքերի պակասի մասին նշել էր հստակ առարկայացանկ և դասարաններ, որոնցում բացակայում են դասագրքերը:

Կարող ենք արձանագրել, որ ցանկը համապատասխանում է ԿԳՄՍ նախարարի այսօրվա ներկայացված ցանկին, բացառությամբ նրա, որ Սվաջյանը, ի տարբերություն Անդրեասյանի, նշել էր նաև ՆԶՊ (Նախնական զինվորական պատրաստություն)՝ 9-րդ և 11-րդ դասարանների դասագրքերի պակասի մասին:

«Այս պահին, արդեն դասագրքերի բաշխումը հիմնականում ավարտված է: Չորս մարզերում դրանք կավարտվեն օգոստոսի 28-ին, և սեպտեմբերի 1-ին մեզ ոչինչ չի խանգարելու, որ ուսումնական գործընթացն իրականացվի ըստ պատշաճի», — եզրափակել է ԿԳՄՍ նախարարը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930