Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է․ ՀՎԿԱԿ | Ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել․ ՆԳՆ (տեսանյութ) | 31-ամյա երիտասարդի տնից հայտնաբերվել է հալյուցինոգեն սունկ, թմրամիջոցներ, այլ իրեր | Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան | Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք | Մենք ամենալուրջ կուսակցությունն ենք ու առաջարկում ենք փոխել համակարգը. «Բոլորին դեմ եմ»-ը «ջուր ծեծոցի» էր կազմակերպել Կարապի լճի մոտ | «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե չկանգնեցնենք 300 հազար ադրբեջանցի կհայտնվի Հայաստանի տարբեր մարզերում. Կարապետյան | Չեն ստերջացնում շներին, շները ծննդաբերում են. քաղաքացին դիմեց Փաշինյանին. վերջինս հանձնարարեց շանը վերցնել, որ ստուգեն | Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենին պատկանող և նրան սպասարկող «Mercedes-Maybach»-ը | Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա | 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում ու Հայաստանի իրավազորության ներքո. Նիկոլ Փաշինյան | Որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության | Դուք այցելեցիք առաջին քրիստոնյա երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Միքայել Մինասյանի նամակը՝ Մակրոնին | Ուզում ենք կերտել ուժեղ, անվտանգ, արժանապատիվ և համայն հայության Հայաստան. Նաիրի Սարգսյան

Լրահոս

Այսօր Հայաստանում իրականում մեզնից զատ hալածվում է արդարությունը. Լիդյա Մանթաշյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նամակ է գրել «Աբովյան» ՔԿՀ-ից.

«Ողջույն, շատ սիրելի՛ արժանապատիվ հայեր։

Արդեն երկու ամսից ավել է, ինչ ես ու ևս 17 անձ կալանքի մեջ ենք մեր չկատարած հանցանքների համար։

Դատարանում տեսարանը շատ նման էր մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կյանքի վերջին օրերին, երբ քահանայապետերը փորձում էին գեթ մեկ զրպարտություն գտնել Հիսուսի դեմ, բայց ապարդյուն, որովհետև Հիսուսի դեմ տրված ցուցմունքները հակասում էին մեկը մյուսին։

Այսպես է այսօր նաև Հայաստանում։

Մեզ կալանավորել են, որպեսզի պատժեն, հալածեն, սակայն այսօր Հայաստանում իրականում մեզնից զատ հալածվում է արդարությունը։

Մենք՝ 18 «Մեղադրյալներս» էլ քրիստոնյա ենք, իսկ քրիստոնյաները առաջին դարից սկսած մշտապես պատրաստ են հալածվելու ճշմարտության և արդարության համար, այնպես որ, մենք հոժարությամբ ենք հանձն առել այս փորձությունը։

Այս փորձությունից է՛լ ավելի կոփված դուրս կգանք։

Եվ ինչպես իր կյանքի ընթացքում բազմաթիվ հալածանքներ կրած Սուրբ Հովհաննես Ոսկեբերանն է ասել․

Փառք Քեզ, Աստուած, Փառք Քեզ,

Յաղագս Ամենայնի, Տեր, Փառք Քեզ»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև