Նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայության, ռուս սահմանապահների կողմից Իրանի և Թուրքիայի հետ սահմանների պաշտպանության մասին բազմաշերտ իմաստ ունի: Որովհետև մենք չենք կարող ասել, թե ինչ է մտածում Հայաստանը։ Նույնպես չենք կարող կանխատեսել, թե Ռուսաստանի ներսում ինչպիսի սցենարներ կարող են իրականացվել Հայաստանի տարածքում։ Սակայն Ռուսաստանի բարձրախոսները խոսում են այն մասին, որ Հայաստանում նախատեսվում է անցկացնել ռազմական վարժանքներ Ռուսաստանի զինվորականների մասնակցությամբ։ Բնականաբար, նման հայտարարություններ արվում են Կրեմլի հանձնարարությամբ։
Այս մասին հայտարարել է պատգամավոր Ազեր Բադամովը։
«Վաշինգտոնյան այցից առաջ մենք չէինք նկատում Հայաստանի կողմից խաղաղություն հաստատելու ուղղությամբ կառուցողական քայլեր։ Բայց Վաշինգտոնյան այցը ամբողջ օրակարգը կենտրոնացրեց խաղաղության վրա․ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համատեղ դիմում ուղարկվեց, TRIPP միջանցքի բացման մեր պահանջը Հայաստանը ընդունեց։
Զանգեզուրի միջանցքի բացումն ու վերջնական խաղաղության ստորագրումը հաստատվեց Դոնալդ Թրամփի նախաձեռնությունից հետո։ Եթե Հայաստանը Ռուսաստանի աջակցությամբ փոխի իր դիրքորոշումը, դա անհարգալից վերաբերմունք կլինի ԱՄՆ-ի և ողջ միջազգային հանրության նկատմամբ։ Այդ տեսանկյունից ես կարծում եմ, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի տարածքից սադրանքներ կազմակերպելու հավանականությունը ցածր է, սակայն լիովին բացառված չէ»։
«Ադրբեջանի տարածքում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ որևէ այլ պետության ռազմական ներկայություն չկա։ Ադրբեջանի բանակը պատրաստ է հնարավոր ցանկացած սադրանքի և ի զորու է պաշտպանել տարածքների ինքնիշխանությունը։ Իհարկե, մենք չենք կարող լիովին վստահ լինել, որ խաղաղության պայմանագիր կստորագրվի և խաղաղություն կհաստատվի։ Այդ տեսանկյունից, Ադրբեջանը պետք է յուրաքանչյուր սցենարին արձագանքելու պատրաստ լինի ցանկացած պահին»։















































