Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

ՔՊ-ն երկու նոր պատգամավոր ունի. նրանցից մեկն ուշացել էր նիստից և չերդվեց

Մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման 10-րդ նստաշրջանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր նստաշրջանը սկսեց երկու նոր պատգամավորով։ ՔՊ-ականների շարքերը համալրել են Էսթեր Այվազյանն ու Վանիկ Օհանյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատները հաջոդներին տըրամադրելու մասին թիվ 26 և 27 արձանագրությունները, ըստ որոնց, մանդատները տրվում են ՔՊ-ի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ՝ Էսթեր Այվազյանին և Վանիկ Օհանյանին:

Ապա, Սիմոնյանը, վկայակոչելով ԱԺ կանոնակարգ Սահամանդրական օրենքը, պատգամավորներին հրավիրեց երդվելու:

Էսթեր Այվազյանը երդվեց, իսկ Վանիկ Օհանյանը ուշացել էր նիստից և չերդվեց:

Հիշեցնենք, որ  նրանք փոխարինելու են ՔՊ-ական Արսեն Թորոսյանին, ով նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ու Արեն Մկրտչյանին, ով նշանակվել է Լոռու մարզպետ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև