Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացրել. Նարեկ Կարապետյանն ասաց՝ Արամ Վարդևանյանը կասի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան | Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան | Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն | Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև | Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե | Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից | Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով | Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա | Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն | Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում | Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով

Լրահոս

Օգոստոսի 8-ը փոխեց ՀՀ-ի անվտանգային միջավայրը, ինչի վրա հույս էինք դրել նախկինում, չաշխատեց. ԱԽ քարտուղար

Այն անվտանգության համակարգը, որի վրա մենք մեծ հույս էինք դրել առնվազն մինչև 2020 թվականի պատերազմը և դրան հաջորդած ժամանակահատվածում կենսունակություն ցույց չի տվել և մեզ այլընտրանքային գաղափարախոսություն էր անհրաժեշտ: Այս մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Կարելի է ասել՝ օգոստոսի 8-ը համապարփակ ձևով փոխել է մեր անվտանգային միջավայրը: Մոտակա շրջանում մենք պետք է քննարկենք ռազմավարություն ունենալու անհրաժեշտության թղթին հանձնելու, ռազմավարություններ ունենք, բայց այն թղթին հանձնելու և ժամանակի շունչ ունենալու խնդիր է առաջանում»,- հայտարարեց նա:

Նրա խոսքով՝ մեր շուրջ անվտանգության միջավայրը այնքան արագ էր փոխվում, որ անընդհատ հետաձգվում էին ռազմավարություն ունենալը:

«2025 թվականի սկզբներին մեր շուրջ միջավայրը շարունակում էր փոխվել, բայց մեր քաղաքականություններում հստակություն էր մտցվել և մենք որոշեցինք ռազմավարություն ունենալ: Սակայն մինչև մենք հասանք գրեթե վերջնակետին, տեքստը վերջնականացնելուն, տեղի ունեցավ օգոստոսի 8-ը, որը ամբողջովին կրկին փոխեց մեր միջավայրը:

Իհարկե, խաղաղության օրակարգ ենք ունեցել, բայց քաղաքականությունների մասով, առնվազն, նոր միջավայրին ադապտացված քաղաքականություններ պետք է ընդունենք: Արդեն հարց է առաջացնում՝ ընդհանրապես, ռազմավարություն ունենալու հարցն է սեղանին դրվում, և մենք պետք է քննարկենք: Սրա շուրջ դեռևս քննարկումներ չենք ունեցել, բայց դրա անհրաժեշտությունը կա»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև