Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է․ ՀՎԿԱԿ | Ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել․ ՆԳՆ (տեսանյութ) | 31-ամյա երիտասարդի տնից հայտնաբերվել է հալյուցինոգեն սունկ, թմրամիջոցներ, այլ իրեր | Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան | Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք | Մենք ամենալուրջ կուսակցությունն ենք ու առաջարկում ենք փոխել համակարգը. «Բոլորին դեմ եմ»-ը «ջուր ծեծոցի» էր կազմակերպել Կարապի լճի մոտ | «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե չկանգնեցնենք 300 հազար ադրբեջանցի կհայտնվի Հայաստանի տարբեր մարզերում. Կարապետյան | Չեն ստերջացնում շներին, շները ծննդաբերում են. քաղաքացին դիմեց Փաշինյանին. վերջինս հանձնարարեց շանը վերցնել, որ ստուգեն | Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենին պատկանող և նրան սպասարկող «Mercedes-Maybach»-ը | Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա | 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում ու Հայաստանի իրավազորության ներքո. Նիկոլ Փաշինյան | Որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության | Դուք այցելեցիք առաջին քրիստոնյա երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Միքայել Մինասյանի նամակը՝ Մակրոնին | Ուզում ենք կերտել ուժեղ, անվտանգ, արժանապատիվ և համայն հայության Հայաստան. Նաիրի Սարգսյան

Լրահոս

Որոշ հանքավայրեր 15-20 տարի հետո կարող են չլինել, առաջնային խնդիր է, պետք է նոր որոնումներ իրականացնել. Գևորգ Պապոյան

Ոլորտում, այս պահի դրությամբ, երեք մեծ խնդիր ունենք: Առաջինն այն է, որ որոշ հանքավայրեր 15-20 տարի հետո կարող են այլևս չլինել, հետևաբար նոր որոնումներ պետք է իրականացնել: Սա առաջնահերթ ոլորտ է, մենք պետք է շարունակենք այստեղ ներդրումները, որ դա շարունակի դա մնալ տնտեսության կարևոր ճյուղերից մեկը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը,  «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025»-ի ժամանակ:

«Երկրորդ խնդիրը ժամանակակից պայմաններին համապատասխան բնապահպանական ստանդարտներ ունենալն է, որովհետև շատ կարևոր է, որ հանքարդյունաբերությունը միայն տնտեսական օգուտներ բերի, կամ եթե բնապահպանական խնդիրներ պետք է առաջացնի, այդ բնապահպանական խնդիրները լինեն մաքսիմալ նվազագույն»,-նշել է նա:

Պապոյանը, խոսելով երրորդ խնդրի մասին, նշել է, որ դա մասնավորապես էկոնոմիկայի նախարարության հետաքրքրության, ուսումնասիրության և աշխատանքի տիրույթում է:

«Երրորդը արտադրական շղթաների երկարացումն է։ Այսօր մենք հիմնականում արտահանում ենք մեր արդյունահանվածը, բայց մենք աշխատանք ունենք, օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կամ Ամուլսարի հանքի հետ, որ ի վերջո մենք անցնելու ենք ավելի բարձր բարդ, ավելի երկար արտադրական շղթաների, ավելի տնտեսապես բարդ արտադրանք ենք թողարկելու»,-հավելել է Էկոնոմիկայի նախարարը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև