Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի պարագայում Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետ չենք դարձնի. Թաթոյանի ուղերձը | Պարտքով «պիվա» խմողները մեր երկիրը դարձնում են թակարդի մեջի պանիր. Գագիկ Ծառուկյան | Վաղարշակ Հարությունյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին | Տեղեկություններ են ստացվել, որ ընտրությանը նախորդող օրը, ուշ գիշերային ժամերին, քաղաքացիներին ընտրակաշառք կփոխանցվի. ՀՀ Հակաոկոռուպցիոն Կոմիտե | ՏԸՀ անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը. ԿԸՀ | Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տարվել է Շողակաթի վանք | ՄԻՊ-ը Անի Գևորգյանի հետ տեղի ունեցած դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել գլխավոր դատախազությունից | Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու Հանրայինի բանավեճին, նա նախընտրում է լինել ժողովրդի կողքին. Իվետա Տոնոյան | Կառավարությունը Արցախից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից | ՀՅԴ Գյումրու գրասենյակի խուզարկությունից հետո 2 անձ է ձերբակալվել | Այսօր այնքան են կողոպտվել, ոտնահարվել ու նսեմացվել մեր շահերն ու հայկական գործոնը, որ կառավարումը վերածվել է ընդամենը «ծաղիկ ծախողի գործառույթի». Զաքարյան

Լրահոս

Հատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին. Մարիաննա Ղահրամանյան

Հատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին, ինչը անում է ՔՊ-ական իշխանությունը դպրոցների միավորման կամ նոր դպրոց կառուցելու անվան տակ։ Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«ՔՊ-ական քարոզիչները չեն խոսում այդ գյուղերի բնակիչների խուլ դժգոհության մասին, ինչին ականատես էինք Սյունիքի մարզի գյուղերում` Մարզի Սալվարդ, Հացավան, Թասիկ, Արևիս։

ՔՊ-ական քարոզիչները ցույց են տալիս միայն փաթեթավորումը, նրանք չեն խոսում փակվող աշխատատեղերի ու գործազրկության աճի մասին, չեն խոսում բովանդակության մասին։

Սարսափեցնող թվեր, որոնց մասին ՔՊ-ական քարոզիչները լռում են. տարրական դպրոցի 3 երեխայից 1-ը կարդացածը չի հասկանում, 3-ից 2-ը պարզ մաթեմատիկական գործողություններ չի կարողանում անել և 10-ը երեխայից 1-ը դպրոց չի գնում։ Ֆունկցիոնալ անգրագիտության մակարդակով Հայաստանը վերջին 5-6 տարիներին «առաջատար» է նախկին խորհրդային պետությունների շարքում անգամ միջինասիական երկրների համեմատ։

Հ.Գ. Գիտենք, թե ինչու եք խառնվել իրար, ճիշտ եք արել, քիչ մնաց»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև