Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Այժմ առավել կարևոր է թվում ոչ թե Իրանի ներսում բողոքի գործողությունների հանգամանքը, այլ ԱՄՆ նախագահի՝ Իրանի նկատմամբ գործությունների որոշումը. իրանագետ

Չնայած այն հանգամանքին, որ երեկ գիշեր Իրանում նույնպես տեղի են ունեցել բողոքի գործողություններ, սակայն դրանց մասնակիցների թիվը և արձանագրված բռնությունն անհամեմատ ավելի նվազ է եղել։ Սա դեռևս ցուցիչ չէ, թե բողոքի բարձրակետն անցել է, և ամեն ինչ պարզ կլինի առաջիկա  հինգշաբթի-ուրբաթ՝ հանգստյան օրերին։ Այս ամսին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Իրանում հայտարարվել է եռօրյա սուգ բախումների ընթացքում երկկողմ զոհերի պատճառով։

Այժմ առավել կարևոր է թվում ոչ թե Իրանի ներսում բողոքի գործողությունների հանգամանքը, քանի որ իշխանությունները հիմնականում դրանք բերել են կառավարելիության դաշտ, այլ ԱՄՆ նախագահի՝ Իրանի նկատմամբ գործությունների որոշումը։

Երեկ ինքը՝ Թրամփը, Վաշինգտոն վերադառնալիս կրկին խոսել է այդ մասին, հաստատելով, որ վերջնական որոշում չունի և քննարկվում են մի քանի տարբերակներ։

Ակնհայտ է սակայն, որ որոշումը պետք է, որ ուղղակի կապ ունենա նաև Իրանի ներսում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև Իրան-ԱՄՆ միջնորդավորված շփումների հետ, որոնք դատելով անուղղակի ազդանշաններից առկա են»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև