Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում իմ աշխատավարձն ավելի բարձ էր, քան՝ նախարարի, սակայն ես շատ գոհ եմ, որ ընտրել եմ այս ճանապարհը. Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ փոխնախարարի պաշտոնում նշանակվող անձ է եղել, ով հրաժարվել է պաշտոնից՝ աշխատավարձի քիչ լինելու պատճառով։

«Այսքան անկեղծացա, իմ մասով էլ անկեղծ լինեմ։ Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից հետո, երբ նշանակվեցի նախարարի պաշտոնում, իմ աշխատավարձը տարբերվում էր՝ ինձ համար անբարենպաստ տեսանկյունից, քանի որ ցածր էր։ Ես կարող էի նաև չընտրել նախարարի պաշտոնը, բայց ընտրեցի՝ հաշվի առնելով սոցիալական վիճակի բոլոր այն վատթարացումները, որոնք կան։ Ինձ այն աշխատանքի բնույթը գրավեց, որն այսօր ես իրականացնում եմ  և ես շատ գոհ եմ, որ ընտրել եմ այս ճանապարհը»,-հավելեց նա։

Դիտարկմանը՝ ինչո՞ւ ուսուցիչների դեպքում էլ այս մոտեցումը չի կիրառվել, Գալյանը պատասխանեց. «Շատ պարզ պատճառաբանությամբ՝ տարբեր մարմինների հետ կապված աշխատավարձերի բարձրացման  ֆորմուլաները մշակվել են տարբեր ժամանակահատվածներում և տարբեր կերպ։ Ուսուցիչների համար գործարկվել է ատեստավորման համակարգը, որի արդյունքում մեր երկրում կան  հարյուրավոր ուսուցիչներ, որոնք 500 հազար և ավելի աշխատավարձ են ստանում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև