Skip to main content

Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին. այն մոտ ապագայում կարող է տարածաշրջանում կրկին նոր վերադասավորումների բերել. Արտակ Զաքարյան | Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով. ՀՀ առողջապահության նախարարություն | Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես տպավորություն չեմ ունեցել, որ Ռուբեն Ռուբինյանը հումորի զգացում ունի. Էդգար Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի, դաժան հետեւանք կունենա. Սասուն Միքայելյանը՝ Ղազարյանին | Արցախում մեր պատմամշակութային ժառանգությունը ներկայացվում էր որպես աղվանական, Ձեր դիրքորոշումը հայտնեք այս իրավիճակի նկատմամբ. Գրիգորյանը՝ Ռուբինյանին | Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը | Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց Տարոն Չախոյանին. «Այս դահլիճում ընդունելի չէ միմյանց հայրանունով դիմելը» | Պետական համակարգում կան անձինք, ովքեր սպասարկում են ավտոկայանատեղիների ապօրինի կազմակերպումը․ Ավինյան | Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան | Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն. Սուրենյան | ՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի | Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ | Վեհափառը, ֆրանսիական կազմակերպության անդամների հետ հանդիպմանը, ընդգծել է Հայոց Եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի հավատքի զորացման, ազգային ինքնության կերտման ու պահպանման գործում | Ռուսաստանը չի դադարեցնի հատուկ ռшզմական գործողությունը Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում․ Լավրով

Լրահոս

Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ ինչպես Հռոմի պապի, այնպես էլ Ամենայն հայոց կաթողիկոսի աջը համբուրում են, դա հարգանք է կարգավիճակին և եկեղեցուն․ Արամ Սարգսյան

1700 տարի և ավելի հայ եկեղեցին միակ կառույցն է, որ առանց ընդհատումների, տարբեր վայրիվերումներով եկել- հասել է մեր ժամանակները։  Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ ինչպես Հռոմի պապի, այնպես էլ Ամենայն հայոց կաթողիկոսի աջը համբուրում են, դա հարգանք է կարգավիճակին և եկեղեցուն։ Բազմիցս ասել եմ, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վերնախավը ՌԴ-ից կախվածության շղթայի վերջին օղակն է, որ պետք է խզվի, և՝ մնում եմ իմ տեսակետին։ Ես առաջին, երկրորդ, երրորդ նախագահների հետ էլ բարդ հարաբերություններ ունեմ, երկրորդ նախագահի մասով անգամ սրված, անողոք, երբեմն շատ ցավոտ քննադատում եմ նրանց, բայց անունով չեմ դիմում, մականուններ չեմ տալիս, որովհետև կարծում եմ, որ այդպես հարգում եմ Հայաստանի Հանրապետության պետականությունը և կառավարման ինստիտուտները։ Ես կարծում եմ՝ իմ սերունդը իր մեծամասնության մեջ այդպիսին է, լա՞վ է, թե՞ վատ, այդպես է, դա արժեհամակարգի ու աշխարհընկալման հարց է, մեզնից յուրաքանչյուրն ունի պատմության, պետության, պետության առաջ և պետության համար պատասխանատվության իր պատկերացումները, որ ձևավորում է նաև վարքագիծը քաղաքականության մեջ:

Իսկ մեկ բաժակ ջրում փոթորիկ սերմանողներին ասեմ՝ մի չարչարվեք, միևնույն է` կոնսենսուս մինուս մեկ չի լինելու…»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930