Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Համբարձումյանը պատասխանում է ընտրողների հարցերին | Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա Ղահրամանյան | Գրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել | Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն | Ըստ ՆԳՆ-ի՝ նոր սերնդի անձնագիրը Հայաստանի այցեքարտն է աշխարհում (Տեսանյութ) | Պռոշյան գյուղում «Mercedes»-ը բшխվել է գովազդային վահանակի երկաթե սյանը․ կան վիրավnրներ | Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան Աբրահամյան | Երբ իշխանությունը քաղաքական առաջարկներ է ներկայացնում, լավն են, վատն են՝ կարևորը դա չէ, ֆորմալ ընդդիմությունը, բացի մերժելուց, պետք է իր քաղաքական առաջարկները ձևակերպի․ Վահե Հովհաննիսյան | Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն | Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին | Դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ. Թագուհի Թովմասյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հեռանալու է՝ ճանապարհային քարտեզը տվել ենք. Փողոցային պայքար կլինի ու հաղթական ավարտով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չասեք, թե Փաշինյանին դևի հետ եմ համեմատում. Էդ մարդն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ. Ռուբինյան

Լրահոս

Սպիտակ տունը հրապարակել Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի կազմը

Սպիտակ տունը հայտնում է, որ Գազայի կառավարման ազգային կոմիտե (NCAG) է ստեղծվել, և ներկայացրել է Խաղաղության միջազգային խորհրդի կազմը: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

NCAG-ը կգլխավորի Ալի Շաասը, որը նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել Պաղեստինի ազգային վարչակազմում: Նա կվերահսկի հիմնական հանրային ծառայությունների վերականգնումը, քաղաքացիական ինստիտուտների վերածնունդը և Գազայում առօրյա կյանքի կայունացումը:

«Խաղաղության խորհրդի հայեցակարգի իրականացման համար նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ ձևավորվել է գործադիր խորհուրդ, որում ընդգրկվել են դիվանագիտության, զարգացման, ենթակառուցվածքների և տնտեսական ռազմավարության ոլորտում աշխատանքի փորձ ունեցող առաջնորդներ», — ասվում է հաղորդագրության մեջ:

Խորհրդի կազմում ներառվել են`

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն,

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը,

Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները,

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը,

ամերիկացի միլիարդատեր Մարկ Ռոուենը (Թրամփի քարոզարշավի դոնորներից մեկը),

Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան,

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Ռոբերտ Գաբրիելը։

Գործադիր խորհրդի յուրաքանչյուր անդամ վերահսկելու է որոշակի ուղղություն Գազայի կայունացման և երկարաժամկետ հաջողության համար, այդ թվում՝ «կառավարչական կարողությունների ամրապնդում, տարածաշրջանային հարաբերություններ, ներդրումների վերականգնում, ներգրավում, լայնածավալ ֆինանսավորում և կապիտալի մոբիլիզացում»:

Խաղաղության խորհրդի ավագ խորհրդական են նշանակվել ԱՄՆ գնումների դաշնային ծառայության հանձնակատար Ջոշ Գրյունբաումը, ինչպես նաև Արյա Լայթսթոունը, որը 2017-2021 թվականներին զբաղեցրել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանի ավագ խորհրդականի պաշտոնը:

Բացի այդ, բարձր ներկայացուցչի գրասենյակին աջակցելու համար NCAG-ը ստեղծել է Գազայի Գործադիր խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ԱՄԷ-ի միջազգային համագործակցության նախարար Ռիմ Ալ Հաշիմին, Նիդեռլանդների նախկին փոխվարչապետ Սիգրիդ Կաան, միլիարդատեր Մարկ Ռոուենը և գործարար Յակիր Գաբայը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30