Skip to main content

Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով. ՀՀ առողջապահության նախարարություն | Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես տպավորություն չեմ ունեցել, որ Ռուբեն Ռուբինյանը հումորի զգացում ունի. Էդգար Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի, դաժան հետեւանք կունենա. Սասուն Միքայելյանը՝ Ղազարյանին | Արցախում մեր պատմամշակութային ժառանգությունը ներկայացվում էր որպես աղվանական, Ձեր դիրքորոշումը հայտնեք այս իրավիճակի նկատմամբ. Գրիգորյանը՝ Ռուբինյանին | Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը | Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց Տարոն Չախոյանին. «Այս դահլիճում ընդունելի չէ միմյանց հայրանունով դիմելը» | Պետական համակարգում կան անձինք, ովքեր սպասարկում են ավտոկայանատեղիների ապօրինի կազմակերպումը․ Ավինյան | Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան | Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն. Սուրենյան | ՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի | Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ | Վեհափառը, ֆրանսիական կազմակերպության անդամների հետ հանդիպմանը, ընդգծել է Հայոց Եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի հավատքի զորացման, ազգային ինքնության կերտման ու պահպանման գործում | Ռուսաստանը չի դադարեցնի հատուկ ռшզմական գործողությունը Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում․ Լավրով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քայլ արա, բոլա սուտ խոսաս. Հայկ Մամիջանյանը` Արմեն Գրիգորյանին

Լրահոս

Նա հայ ժողովրդին տվել է այն «սեփականության վկայականը», որն ամենամեծ ցանկության դեպքում, այլևս հնարավոր չէ խեղաթյուրել․ Միքայել Մինասյանը՝ Մուրադ Հասրաթյանի մասին

Այսօր մեր մեծ ընտանիքը ունեցավ ծանր կորուստ։ Մահացել է Մուրադ Հասրաթյանը։ Նա իր հոր` Մորուս Հասրաթյանի, իր մոր` Սիրանույշ Մարտիրոսյան-Հասրաթյանի և իր մեծ ընտանիքի շատ անդամների պես հավատում էր պատմությանը, դրանում հայերի նշանակալից դերին և ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Նա ինքնամոռաց և անշահախնդիր պրոֆեսիոնալիզմով պաշտպանում և վավերագրում էր այն ամենն, ինչ հայկական է՝ միջնադարյան հայկական քրիստոնեական ճարտարապետությունից մինչև Օսմանյան կայսրություն, Խորհրդային Հայաստան ու հայկական գաղթօջախներ։

Ինչպես իր հայրը, Մուրադը կապված էր Սյունիքի հետ։ Նրա դոկտորական աշխատությունը վերաբերում էր 17-18-րդ դարերի Սյունիքի ճարտարապետական համալիրներին։

Նա գիտնական լինելուց բացի, գործի մարդ էր։ Մուրադը չափագրել է 150 հուշարձան։ 29 տարեկանում առաջին անգամ այցելել է Արցախ՝ դառնալով ոչ միայն Հայաստանի ԳԱԱ արվեստի ինստիտուտից Արցախ այցելած, այլև պատմական Հայաստանի այդ նահանգի ճարտարապետությունն ուսումնասիրած և փաստավավերագրած առաջին հայ գիտնականը։ Առաջին անգամ նա է չափագրել Լեռնային Ղարաբաղի տարածքի հայկական միջնադարյան ճարտարապետության արժեքավոր հուշարձանախմբեր՝ Ամարասի վանքը, Դադիվանքը, Խաթրավանքը, Գանձասարի վանքը, Գտչավանքը, բազմաթիվ եկեղեցիներ, այդ թվում՝ Շուշիի նշանավոր Ղազանչեցոց տաճարը։

Իր ամբողջ գիտակցական կյանքում Մուրադը ստեղծել է հայկական ինքնության անձնագրեր ամբողջ աշխարհում՝ Արցախից մինչև Թբիլիսի, Նախիջևանից մինչև Բեյրութ։ Իսկ 37 տարեկանում հեղինակած աշխատությամբ վավերագրել է Խորհրդային Հայաստանի ամբողջ ճարտարապետական ժառանգությունը։

Մուրադը չի սահմանափակվել միայն հայերենով ու ռուսերենով։ Նրա հոդվածները և հետազոտությունները լույս են տեսել ավելի քան 20 լեզուներով։

Նա ստեղծել է «իրավական ամրոց», որն այսօր դժվար է մոռանալ, և անհնար արհամարհել։ Նա հայ ժողովրդին տվել է այն «սեփականության վկայականը», որը ամենամեծ ցանկության դեպքում, այլևս հնարավոր չէ խեղաթյուրել։ Խլել կարող են, հանձնել՝ նույնպես, բայց գողանալ՝ ոչ։ Մուրադի շնորհիվ այն ամենն ինչ հայկական է, մերն է:

Իր կատարած ահռելի աշխատանքով հանդերձ, նա խորապես համեստ էր։ Առանց ինքնագոհության։ Առանց ինքնագովազդի։ Իր արածը համարում էր ծառայություն հայ ժողովրդին։ Կամ ավելի ճիշտ՝ պարտականություն։ Եվ այդ աշխատանքով ոչ հպարտանում էր, ոչ էլ իր թմբկահարում։ Համարում էր՝ արել է այն, ինչ պարտավոր էր։

Խոնարհում ու աղոթք նրա հիշատակին»,-գրել է Մինասյան։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930