Skip to main content

«Շերեմետևո»-ն դադարեցրել է չվերթների սպասարկումը | Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան | Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան | Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր | Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար․ Գևորգ Ստեփանյան | Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն | Վազգենը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան | «Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանք | Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան | Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր | Փաշինյանը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությունը (Տեսանյութ) | Առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան Աբրահամյան | Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի

Լրահոս

Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ի դեմ տարածքային հավակնությունների հարցը պահել օրակարգում․ Տիգրան Աբրահամյան

Բաքվի կողմից «Արևմտյան Ադրբեջան» հասկացության ներդրումը ունի մի քանի նշանակություն, սակայն գլխավոր սպառնալիքն այն է, որ ռազմավարական պլանավորման մեջ Հայաստանը Ադրբեջանի համար դիտարկվում է որպես տարածքային հավակնությունների գոտի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ավելի պարզ ասած, թեմային ֆինանսական, գաղափարական և քարոզչական ներարկումներ անելով, Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ի դեմ տարածքային հավակնությունների հարցը պահել օրակարգում։

Այս պահին Ադրբեջանի և Թուրքիայի համար հրատապը միմյանց միջև բարենպաստ պայմաններով կոմունիկացիա ստանալն է, երկրորդը՝ տնտեսական հարաբերությունները ազդեցության վերածելը և այդպես շարունակ՝ ըստ քայլերի հաջորդականության։

Ինչ ձևով ու ինչ «կպչուն ժապավենով» էլ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները ներկայացվեն, եթե նույնիսկ դա բխում է բարի ցանկություններից, ապա միայն ՀՀ-ի համար, մինչդեռ այն, թե ինչ են ուզում դրանով ստանալ Բաքուն և Անկարան, արտահայտված է վերջիններիս պաշտոնական և ոչ պաշտոնական խոսույթում ու քարոզչական քաղաքականությունում»,-գրել է Աբրահամյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև