Skip to main content

Ալիև-Փաշինյան համատեղ օպերացիան՝ ընդդեմ հայկական արժեհամակարգի, հայկականության․ Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը որոշել է երրորդ անգամ փորձել. «Հրապարակ» | Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն. «Հրապարակ» | Այսուհետ իմ ջանքերս ուղղվելու են «Հայկական Հայաստան» ծրագրի նախ տարածմանն, ապա իրագործմանը․ Անի Հովհաննիսյան | Օլիմպիական սպորտը վերածում են քաղաքական պայքարի դաշտի | Սեպտեմբերի 8-ից Տիգրան Մեծի պողոտայի որոշ հատվածներում երթևեկության սահմանափակումներ կլինեն | Փաշինյանն ապրում է ամենօրյա վախերի մեջ, անգամ իրեն ծառայող ԱԱԾ-ին չի վստահում. Գեղամ Մանուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիաննա Ղահրամանյանն ընտրվեց ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե չեն կարում Արեգնազի ու Թևանյանի վրա, թող դռնբաց անեն, մարդիկ տեսնեն՝ ինչ է կատարվում. Ստեփանյան | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Հովք բնակավայրում 75-ամյա վարորդը ռուսական համարանիշներով «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ | Երկրի վրա սկսվել է աշնան առաջին մագնիսական փոթորիկը | Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ | «Դավո օիլ»-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ | ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով

Լրահոս

Այն, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարությունը Փաշինյանի իշխանության «քավոր» են կանգնել, նորություն չէ. եթե նա իրապես լիներ հայկական շահի սպասարկու, նա կկարողանար հօգուտ Հայաստանի օգտագործել այդ «քավորությունը». ադրբեջանագետ

Հանրային դաշտում լայն քննարկման առարկա դարձավ Թուրքիայի ղեկավարության կողմից Փաշինյանին հայտնված ակնհայտ աջակցության հարցը, գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Այն, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության «քավոր» են կանգնել, նորություն չէ։ Ինքս բազմիցս խոսել ու փաստերով ցույց եմ տվել դա, ի վերջո ցանկացած պարզ տրամաբանության օժտված մարդ վաղուց է հասկացել, թե որ պետությունների շահերին են ծառայեցվում ներկայիս իշխանության քայլերը։ Բայց եկեք մի կողմ թողնենք ներկայիս իշխանության հնարավոր կոլաբորացիոնիզմի մասին թեման, որի մասին տարբեր դրվագներով խոսվել է։ Եկեք մտածենք, որ իրավիճակն այնպիսին է, որ Փաշինյանը հենց նրանց մեջ է գտել «քավորությունը»։ Անգամ այդ դեպքում, եթե նա իրապես լիներ հայկական շահի սպասարկու, նա կկարողանար հօգուտ Հայաստանի օգտագործել այդ «քավորությունը»։ Կարող էր իսկապես պոկել կրեդիտներ՝ հօգուտ Հայաստանի, օրինակ՝ հասնել սահմանի բացմանը կամ մեր բոլոր ռազմագերիների ազատ արձակմանը։ Բայց միակ բանը, որին հասել է, դա «քավորներին» սիրիացի ահաբեկիչներին հանձնելն է՝ մեր անմեղ չորս գերիների դիմաց։

Շատերն են խոսում այն մասին, թե իբր Թուրքիան ու Ադրբեջանը նախընտրական նվերներ են անում Հայաստանին, բայց երկու «կանեստըր» բենզին ուղարկելը ծիծաղելի նվեր է։ Ես միայն ուրախ կլինեի, եթե, օրինակ, բոլոր գերիներին ազատ արձակելով կամ, ասենք, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը փակելով նվերներ անեին Փաշինյանին։ Բայց չէ, իրենք մեծ հաշվով շարունակում են թշնամանքի ու նվաստացման քաղաքականությունը՝ անգամ իրենց կողմից շատ սիրելի «սանիկի» ուղղությամբ՝ պարտադրելով նրան խայտառակվել հակաեկեղեցական վտանգավոր արշավներով ու ատելության նոր չափաբաժիններ հանրությանը հրամցնելով։

Իսկ իրականում, որպես ՀՀ քաղաքացի, ես կուզեմ, որ ՀՀ-ում լինի իշխանություն, որը չունի արտաքին «քավորներ»՝ ոչ ռուսական, ոչ թուրքական, ոչ եվրոպական, ոչ էլ այլ երկրի։ Ես կուզեմ, որ ՀՀ ղեկավարն առաջնորդվի ՀՀ պետական շահով, լինի բացառապես այդ շահի սպասարկուն, փնտրի դաշնակիցներ, գործընկերներ, աջակիցներ, բայց ոչ «քավորություն», առավել ևս՝ դատարկ, միակողմանի ու վտանգավոր։ Առհասարակ, չկա ավելի պատվաբեր ու մոտիվացնող գործ, քան քո պետության շահի սպասարկումն է։ Բայց դրա համար պետք է խելք, կամք ու անհոգնել համառություն, ոչ թե հակառակորդների կամքին անվերապահ հանձնվելու բուռն ու անբացատրելի ցանկություն»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930