Skip to main content

«Շերեմետևո»-ն դադարեցրել է չվերթների սպասարկումը | Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան | Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան | Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր | Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար․ Գևորգ Ստեփանյան | Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն | Վազգենը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան | «Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանք | Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան | Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր | Փաշինյանը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությունը (Տեսանյութ) | Առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան Աբրահամյան | Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի

Լրահոս

Ընդդիմությունը պետք է պետականամետ լինի, եթե տեսնում է՝ ընտրական շեմը չի անցնելու, պետք է գործընթացի մեջ չմտնի. Նարեկ Կարապետյան

Գալիք ընտրությունները շատ կարևոր են լինելու: Ընդդիմության յուրաքանչյուր ուժ պետք է ունենա պետականամետ մոտեցում, եթե տեսնում է՝ շեմն անցնելու իր հնարավորությունը փոքր է, պետք է չմտնի գործընթացի մեջ, թույլ չտա, որ իր ձայները կորչեն: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին:

Նա նշել է, որ դա ընդդիմադիր դաշտի պայմանավորվածության ձևաչափը պետք է դառնա, հակառակ դեպքում այդ ուժերը կաջակցեն ներկայիս իշխանության վերընտրվելուն:

«Իշխանության փոփոխությունն ընտրական գործընթացով, ամենայն հավանականությամբ, քիչ տոկոսների տարբերությամբ է տեղի ունենալու: Ընդդիմության կորցրած 3-4%-ն առանցքային նշանակություն է ունենալու այս մեծ փոփոխության համար»,-հավելել է Նարեկ Կարապետյանը:

Նա ասել է, որ այս պահին նախընտրական կոալիցիայի շուրջ վարում են քննարկումներ, սակայն տեսնում են մեկ ճանապարհ:

«Ժամանակի ընթացքում քաղաքական կուսակցությունը հանդես կգա վերջնական  հայտարարությամբ»,-ասել է շարժման համակարգողը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև