Skip to main content

Սեպտեմբերի 8-ից Տիգրան Մեծի պողոտայի որոշ հատվածներում երթևեկության սահմանափակումներ կլինեն | Փաշինյանն ապրում է ամենօրյա վախերի մեջ, անգամ իրեն ծառայող ԱԱԾ-ին չի վստահում. Գեղամ Մանուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիաննա Ղահրամանյանն ընտրվեց ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե չեն կարում Արեգնազի ու Թևանյանի վրա, թող դռնբաց անեն, մարդիկ տեսնեն՝ ինչ է կատարվում. Ստեփանյան | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Հովք բնակավայրում 75-ամյա վարորդը ռուսական համարանիշներով «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ | Երկրի վրա սկսվել է աշնան առաջին մագնիսական փոթորիկը | Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ | «Դավո օիլ»-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ | ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով | Մարիաննա Ղահրամանյանն ընտրվեց ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ | Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ-ի սահմանափակումները. փոխնախարար | Ծաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր | Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին | Ինչո՞ւ նեղացար, Ավինյա՛ն, զարմիկիդ ամուսնու տեղը մասնագետ բեր, անգրшգետ եք. Զարոկյանը՝ Ավինյանին

Լրահոս

Գորիսում սահնակով սահելիս անչափահաս տղաները բախվել են բետոնե արգելապատնեշին. մեկը մшhացել է, բժիշկները պայքարում են մյուսի կյանքի համար

Հունվարի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 երեխա մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում բժիշկները ոստիկաններին և պարեկներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկատվություն տալու, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները Սյունիքի մարզի բնակիչներ 17-ամյա Գուրգեն Գ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ներքին արյունահոսություն, պոլիտրավմա, փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, և 17-ամյա Արմեն Յ.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «պոլիտրավմա, կոնքոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ։

Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներով։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:15-ի սահմաններում Գուրգեն Գ.-ն և Արմեն Յ.-ն Գորիս քաղաքի Խորենացու փողոցում սահնակով սահելիս նշված խաչմերուկում բախվել են ճանապարհի եզրին տեղադրված քարե արգելապատնեշին, ինչի հետևանքով էլ ստացել են մարմնական վնասվածքները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հաջորդ օրը՝ հունվարի 16-ին, գիշերը ժամը 00:20-ի սահմաններում Գուրգեն Գ.-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է, իսկ Արմեն Յ.-ի առողջական վիճակը այս պահին գնահատվում է ծանր։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև