Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Հորդորեցին եկեղեցու բանալիները հանձնեմ, մերժեցի, ձայնը բարձրացրին՝ անձնական դաշտ մտնելով. մանրամասներ է հայտնում Արտաշես քահանա Հակոբյանը

Ես եկեղեցում եմ, չեմ պատրաստվում դուրս գալ, թող գան, ինչ անելու են, թող անեն, մենք այդ ամենը կարձանագրենք որպես հակաօրինական, ապօրինի։ Հուսով ենք՝ մի օր էլ կապրենք օրենքի  երկրում, բոլորը պատասխան կտան, այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արարատ մարզի Ոսկետափի Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու  հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը։

Նա պատմեց, որ առավոտյան իրեն են մոտեցել եկեղեցու բարերար Համլետ Գորոյանն ու Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյան, որը նաև Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանի տեղակալներից է, զրուցել են,  հորդորել են իրեն եկեղեցու բանալիները հանգիստ, խաղաղ ճանապարհով հանձնել իրենց։

«Բնակականաբար, ես մերժեցի, քանի որ որևէ իրավունք, որևէ կերպ չեն կարող միջամտել եկեղեցու ներքին կյանքին։

Սա բացառապես թեմի առաջնորդի լիազորությունների մեջ է մտնում։ Իրենք հասկացան, որ ես չեմ հանձնում եկեղեցու բանալիները, մի փոքր տոները բարձրացրեցին, հատկապես բարերարը, վիրավորական անձնական դաշտ մտնելով՝ ոչ միայն իմ, նաև եկեղեցու ծառայողների։ Հորդորեցի, որ պետք է տեսանկարահանվի մեր սարկավագի կողմից, իրենք ուղղակի թողեցին, գնացին, լքեցին տարածքը՝ ասելով, որ կվերադառնան»,- մանրամասնեց քահանան։

Տեր Արտաշեսի ներկայացմամբ, նման քայլի շարժառիթը հետևյալն է. «Քանի որ ես չեմ միացել «եկեղեցու բարենորոգության ծրագրին»։

Ասում էին՝ բարերարը եկեղեցու տերն է, ինքն է որոշում»։

Մեր դիտարկմանը, այսինքն, ըստ իրենց, եթե բարերարի միջոցներով է կառուցվել եկեղեցին, իրե՞ն է պատկանում, քահանան ասաց, որ, ըստ բարերարի, այո, բայց հողը Մայր Աթոռի սեփականությունն է, վկայականն իր մոտ է։

«Ես ուզում եմ ոչ մեկ չմտնի այս հարցի մեջ, չխառնեն մարդկանց։ Շատերը չեն էլ գիտակցում, թե ինչ ծանր հարցի մեջ են մտնում իրենք։ Վերջապես օրենքն էլ մի կողմը, պետք է Աստծո առաջ և ամեն մարդ իր խղճի առաջ պատասխան տան։ Հիմա սպասում ենք, որ նորից գան, զամոկները փոխեն։

Որոշ մարդիկ չեն կարող որոշել։ Մեր եկեղեցում կա համայնք, երիտասարդաց միություն, կիրակնօրյա դպրոց, ամեն կիրակի մեր եկեղեցին լեփ-լեցուն է, տարբեր համայքներից մարդիկ հավաքվում են պատարագի։

Այդ մարդիկ կանգնած են իրենց հոգևոր հովվի, այս պահին իմ և եկեղեցու կողքին։ Ասում եմ՝ այս մարդկանց հոգևոր արժեքներն ինչո՞ւ եք վիրավորում, ասում են ոչ մի բան էլ չի լինի, իրենք չեն պատկերացնում, թե ինչի տակ են մտնում»,- ասաց քահանան։

Հարցին՝ Ձեզ ուզում են հեռացնել, որ Նիկոլ Փաշինյանի՝ «եկեղեցու բարենորոգման» ծրագրին աջակցություն հայտնած քահանայի  նշանակե՞ն, Տեր Արտաշես քահանա Հակոբյանն ասաց. «Այո, թեկնածուներից մեկին։ Չգիտեմ՝ ով է լինելու։ Չգիտեմ՝ ինչ են անելու, կարող է ավագանու անդամներից մեկին նշանակեն»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև