Skip to main content

Կալանավորման երկրորդ ժամկետից հետո տեղի կունենա Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը | Դիմել եմ Գլխավոր դատախազին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը և առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում նախաձեռնել քր․ վարույթ․ Արամ Սարգսյան | ՀՅԴ գործիչները Մոսկվայում հանդիպել են «Միասնական Ռուսաստան» և «Արդար Ռուսաստան» կուսակցությունների ներկայացուցիչների հետ | Ռուբեն Ռուբինյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները | Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ նոր համակարգը | 76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ախր ինչի մեր տարածք մտած ադրբեջանցիներին ջարդուփշուր չեք անում . Անի Գևորգյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աչքո՞վ է տալիս Նարեկ Կարապետյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիական պատերազմ ե՞ք ուզում, ձեր ժամանակ կասկածելի մահեր են եղել. Անի Գևորգյանը`Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջ խաղաղության պայմանագրում չկա. Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանը արտահերթ ընտրության չի հասնի, կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի հրաժարվի․ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք է ու ճիշտ, աջակցում եմ ՔՊ-ին. Փաշինյանը՝ ԱԺ սկանդալի մասին | Նիկոլ Փաշինյանին և նրա ՔՊ-ական թիմին հորդորում ենք դադարեցնել քաղաքական սադրանքներ. «Ուժեղ Հայաստան» | Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարտեր առանց կանոնների. ԱԺ-ի բոլոր երանգները

Լրահոս

Մայիսի 4-ը Հայաստանում կլինի ոչ աշխատանքային, փոխարենը կաշխատենք ապրիլի 18-ին՝ շաբաթ օրը

2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2026 թվա­կանի ապրիլի 18-ը` շաբաթ օրը, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Աշխատանքային օրը փոխելը պայմանավորված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովով, որն անցկացվելու է Հայաստանում։

«Ակտիվորեն ներգրավված լինելով Եվրոպական քաղաքական համայնքում (ԵՔՀ) և կարևոր դեր խաղալով տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերում՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը: Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը (նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով)՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել:

Նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չի պահանջում, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջացնում»,- ասվում է նախագածի հիմնավորման մեջ։

Նախագիծը պատրաստվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031