Skip to main content

Կալանավորման երկրորդ ժամկետից հետո տեղի կունենա Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը | Դիմել եմ Գլխավոր դատախազին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը և առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում նախաձեռնել քր․ վարույթ․ Արամ Սարգսյան | ՀՅԴ գործիչները Մոսկվայում հանդիպել են «Միասնական Ռուսաստան» և «Արդար Ռուսաստան» կուսակցությունների ներկայացուցիչների հետ | Ռուբեն Ռուբինյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները | Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ նոր համակարգը | 76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ախր ինչի մեր տարածք մտած ադրբեջանցիներին ջարդուփշուր չեք անում . Անի Գևորգյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աչքո՞վ է տալիս Նարեկ Կարապետյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիական պատերազմ ե՞ք ուզում, ձեր ժամանակ կասկածելի մահեր են եղել. Անի Գևորգյանը`Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջ խաղաղության պայմանագրում չկա. Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանը արտահերթ ընտրության չի հասնի, կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի հրաժարվի․ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք է ու ճիշտ, աջակցում եմ ՔՊ-ին. Փաշինյանը՝ ԱԺ սկանդալի մասին | Նիկոլ Փաշինյանին և նրա ՔՊ-ական թիմին հորդորում ենք դադարեցնել քաղաքական սադրանքներ. «Ուժեղ Հայաստան» | Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարտեր առանց կանոնների. ԱԺ-ի բոլոր երանգները

Լրահոս

Հայաստանի հանրային-քաղաքական կյանք է մտնում նոր սերունդ՝ իր արժեքներով, իր նոր պատկերացումներով․ Գագիկ Ծառուկյան

Հայաստանի հանրային-քաղաքական կյանք է մտնում նոր սերունդ՝ իր արժեքներով, իր նոր պատկերացումներով։

Ասված է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ֆեյսբուքյան էջում։

«Հայաստանի հանրային-քաղաքական կյանք է մտնում նոր սերունդ՝ իր արժեքներով, իր նոր պատկերացումներով, իր ճիշտ պահանջատիրությամբ, իր ձայնի իրավունքով, իրենց առաջարկներով, և մենք պարտավոր ենք լսել, հասկանալ, իրականացնել դրանք։

«Լավագույն լուծումներն առաջարկում են երիտասարդները» մրցույթին հաղթած նախագծերից առաջարկներ․

1․ Երիտասարդությունը՝ որպես կարգավիճակ. սոցիալական երաշխիքների փաթեթ՝ կրթական, առողջապահական, մարզական, մշակութային, տրանսպորտային և այլն։

2․ «Երիտասարդների առաջին աշխատավայր» ծրագիր՝ պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ՝ լուծելով պահանջվող «աշխատանքային փորձի» խնդիրը։

3․ Գյուղական և սահմանամերձ համայնքների երիտասարդների ներառում մոբիլ վերապատրաստման և փորձի ձեռքբերման կենտրոններում։

4․ Միջդիսցիպլինար կրթական ծրագրեր, որոնք կհեշտացնեն աշխատանք գտնելու գործընթացը։

5․ Կրթական փոխանակման ծրագրերի ընդլայնում։

6․ Սոցիալական անարդարության խոչընդոտի հաղթահարում. ոչ մի երիտասարդ սոցիալական խնդիրների պատճառով չպետք է կրթական համակարգից դուրս մնա։

7․ «Հմտությունների արագացված ակադեմիաներ». առցանց և առկա ուսուցման տարբերակներ մարզերում բնակվող ուսանողների համար։

8․ Տարեկան վաուչերային ծրագիր, որը կծածկի ուսման վարձի, տրանսպորտի և բնակվարձի մի մասը՝ դրա կարիքն ունեցող ուսանողների համար։

9․ Աշխատանք  կացարանի դիմաց. ուսանողների համար անվճար կամ մատչելի կացարանի ապահովում՝ հասարակական, հանրօգուտ աշխատանքի դիմաց։

10․ Պետության և մասնավորի համագործակցությամբ աշխատանքի առաջարկներ՝ կարմիր դիպլոմով և բարձր առաջադիմությամբ շրջանավարտներին։

11․ Աջակցություն երկու և ավելի ուսանող ունեցող ընտանիքներին։

12․ Հարմարավետ և մատչելի հանրակացարաններ մարզերից եկած ուսանողների համար։

13․ Նորավարտ ուսանողների պետական խրախուսման ծրագիր՝ հեռավոր և սահմանամերձ մարզերում աշխատանքի անցնելու համար։

14․ «Սահմանին մոտ՝ առանց սահմանների» կրթական ծրագիր. համակողմանի զարգացման հարթակ սահմանամերձ բնակավայրերի 10-17 տարեկանների համար։

15․ «Սփյուռքի տաղանդների և գիտելիքի փոխանցման ցանց». միջազգային հարթակ՝ սփյուռքի հայ երիտասարդ մասնագետներին կապելով Հայաստանի գիտակրթական, տեխնոլոգիական, մշակութային, սոցիալական նախագծերին։

16․ «Վերադարձի աջակցության համապարփակ փաթեթ». անհատականացված աջակցության ծրագիր հայրենադարձվող երիտասարդների համար։

17․ Հայրենադարձված երիտասարդների համար բնակարանով ապահովման և իրենց մասնակցությամբ բնակարանաշինության ծրագիր։

18․ Թվային հայրենադարձություն և հեռավար աշխատանք՝ ապրելով Հայաստանում՝ աշխատել օտարերկրյա ընկերությունների համար։

19․ Ուսանողների համար մարզական մատչելի հնարավորությունների ստեղծում և բարելավում։

20․ «Առողջ ապրելակերպի դեսպաններ» երիտասարդական շարժում՝ թմրամոլության դեմ պայքարի գործընթացի շրջանակներում։

21․ Բուհերի և քոլեջների ուսումնական ծրագրերի վերանայում՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի արդի պահանջներին։

22․ Զարգացնել կամավորական և սոցիալական նախագծեր՝ երիտասարդների ծննդավայր հանդիսացող գյուղական և փոքր քաղաքային համայնքներում։

23․ «Երիտասարդ մայրիկներ» ծրագիր. հատուկ կրթաթոշակներ այն աղջիկներին, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հասցրել կրթություն ստանալ մինչև ընտանիք կազմելը։

24․ Երիտասարդության ներգրավում երիտասարդական հարցերով պետական որոշումների կայացման գործընթացում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031