Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վատթարացել է. կինն ահազանգում է՝ ապրում են վարձակալած տանը, սոցիալական օգնություն չունեն

Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինն ահազանգում է՝ ամուսնու առողջական վիճակը վատթարանում է։
«Փաստինֆոյի» հետ զրույցում Լինդա Էուլջեքչյանը հայտնեց, որ նրա արյան ճնշումը վտանգավոր բարձր է։ «Բժիշկներն ասում են՝ կա սրտի հանկարծակի կանգի վտանգ, և նրան անհրաժեշտ է սրտի վիրահատություն։ Բացի այդ, նա լյարդի խնդիրներ ունի և լեյկոցիտների բարձր քանակություն։ Իրավիճակը շատ բարդ է։ Տիկին Անահիտ Մանասյանը աջակցել է բժշկական օգնության հարցում, իսկ «Նաիրի» հիվանդանոցը՝ անվճար հետազոտություններ է կատարել։

Նրա փոխանցմամբ՝ հիմա նաև բնակության վայրի հետ կապված խնդիր ունեն։ «Հիմա ապրում ենք մի տանը, որտեղ սոցիալական օգնություն չկա։ Իրավիճակը շատ վատ է դարձել։ Այս տունը մեկ ամսով վարձակալել են մի քանի ընկերներ։ Բայց սոցիալական օգնություն չի ստացել՝ վարձը վճարելու կամ սնունդ գնելու համար։ Ես չափազանց անհանգստացած եմ, այս իրավիճակը Վիգինին ավելի է անհանգստացնում, և դա լավ չէ նրա առողջության համար։

Նա նաև դեռ չի կարողացել տեսնել իր երեխաներին, ասում է. «Եթե իմ դուստրը գա, ի՞նչով կերակրեմ նրան։ Ի՞նչ կանեմ»։ Նա ամեն ինչի մասին է մտածում, և սա նաև հոգեբանական տառապանք է պատճառում նրան։ Ես ամաչում եմ այս իրավիճակից»,-ասաց կինը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև