Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը՝ անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով | «Անկախ դիտորդ» դաշինքը դիմել է դատարան` պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին. Իոաննիսյան | Կենդանաբանական այգու դիմաց բախվել են «Mercedes CLS»-ը, «Jaguar»-ը, «Toyota»-ն և թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան տուժածներ | Ես ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի. Նիկոլ Փաշինյանը՝ իր և Աննա Հակոբյանի հնարավոր միության մասին | Չիմանանք՝ ի՞նչ են լինում մոմի փողերը. նրա համար է, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Mercedes-ով պտտվեն, թե՞ եկեղեցու կարիքների. Փաշինյան | Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին | Չեմ պատկերացնում մի ընտանիք, մի շրջապատ, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը. փողոցն էլ մեր կյանքի անբաժան մասն է. Փաշինյանը՝ Ամիրյան փողոցում խորոված փարթիի մասին | Հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա․ Արմեն Գրիգորյան | Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք, ու պետք է գնանք այս տրամաբանության մեջ. Նիկոլ Փաշինյան | Լրագրող Ամալ Խալիլի մարմինը գտնվել է փլատակների տակ. Reuters | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն փոփոխությունների հայերի համար». Սամվել Կարապետյան | Ոստիկանության գվարդիայի ծառայողները ապօրինի թմրանյութի պահելու և իրացնելու դեպք են բացահայտել․ 1 անձ ձերբակալվել է | Երևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ Սերժ Սարգսյանը չի ֆինանսավորում, տարբեր աղբյուրներ կան, հաշվետվությունը կհրապարակենք

Լրահոս

Առաջին անգամ հիշատակվեց նաև մեր աշխատավարձի նվազ լինելու փաստը՝ կարծելով, թե կարող են մեզ «գնել». գնդերեց

Արթուր սարկավագ Գևորգյանը, ով հոգևոր ծառայություն է իրականացնում նաև գնդերեց, բացառիկ մանրամասներ է պատմել ՊՆ-ում գնդերեցների հետ տեղի ունեցած հանդիպումից.

«Որպեսզի Ձեզ չմանիպուլացնեն և ստի գործիք չդարձնեն՝ ցանկանում եմ լուսավորել իրականությունը։

Վերջին օրերին հանրային դաշտում տարածվող տարբեր մեկնաբանությունների ու մոլորեցնող խոսքերի պատճառով հարկ եմ համարում անձամբ պարզաբանել՝ ինչ է տեղի ունեցել, և ով է ծառայում ստին, իսկ ով՝ Քրիստոսին։

Ես՝ իմ 16 գնդերեց եղբայրների հետ, մասնակցել եմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի խորհրդակցությունների կլոր դահլիճում տեղի ունեցած հանդիպմանը, որտեղ ներկա էին՝

ՀՀ պաշտպանության նախարար տիար Սուրեն Պապիկյանը,

ՀՀ պաշտպանության փոխնախարար տիար Արման Սարգսյանը,

ՀՀ ԳՇ պետ Ասրյանը,

և Բարոյահոգեբանական ծառայության պետ Ստեփանյանը։

Այդ հանդիպման ընթացքում մեզ ուղղվել է ուղիղ և հստակ հարց.

ինչ վերաբերմունք ունենք, այսպես կոչված, «բարենորոգում» անվամբ տխրահռչակ շարժման նկատմամբ։

Այնուհետև պաշտպանության նախարարի տեղակալի կողմից հնչեց ևս մեկ առավել հստակ հարցադրում. միանո՞ւմ ենք այդ շարժմանը, թե՞ ոչ։

Այս խոսակցությունների համատեքստում, 30 տարվա անմնացորդ ծառայությունից հետո, առաջին անգամ հիշատակվեց նաև մեր աշխատավարձի նվազ լինելու փաստը՝ կարծելով, թե կարող են մեզ «գնել»։

Կոնկրետ ինձ հետ հանդիպել է նաև Շիրակի կայազորի պետ՝ ոմն գեներալ Բուդաղյանը, որը շուրջ երկու ժամ փորձել է համոզել, որպեսզի միանամ այդ շարժմանը, սակայն ստացել է հստակ մերժում։

Հիմա հարց եմ տալիս.

Մի՞թե կարելի է հերքել մեր կյանքի մեջ եղած իրականությունը։

Մի՞թե ճիշտ է հանրությանը մոլորեցնել։

Թերևս զարմանում եք, որ կան հայորդիներ, որոնք չեն վաճառվում։

Պարոնայք չինովնիկներ, իմ և իմ գնդերեց հոգևոր եղբայրների անունից հայտարարում եմ՝ մենք չենք ծառայելու որևէ աշխարհիկ շահի, որևէ քաղաքական շարժման կամ ճնշման։ Մենք ծառայում ենք միայն Աստծուն և մեր Սուրբ Եկեղեցուն։

Եվ այսօր կրկին բարձրաձայն ասում ենք.

Աստված անսասան պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը,

մեր ազգընտիր Գահակալ Հայրապետին,

մեր Առաջնորդ Հայր Սուրբին,

և իմ գնդերեց եղբայրներին՝

ավագ գնդերեց հայրերին, ովքեր հավատարիմ մնացին մեր Սուրբ Եկեղեցուն։

Աստված պահապան բոլորիս»,- նշել է Արթուր սարկավագ Գևորգյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև