Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

NewDay.am-ի հրապարակումից հետո Շահումյան գյուղի դպրոցի տնօրենը իրարանցման մեջ է․ մաքրել է տվել նաև նախկին ճաշարանը, հերոսների նկարների ճակատագիրը դեռ անհայտ է․ծնող

NewDay.am-ի՝ «Արմավիրի մարզպետը կռիվ է տալիս «Փառքի անկյունի դեմ» հերոսների նկարները աղբանոցում են» հրապարակումից հետո Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը հերթով զանգել է ուսուցիչներին, հրահանգել գրել, թե հրապարակումը  ապատեղեկատվություն է, նախկին ճաշարանն էլ աղբանոցի չի վերածվել։

«Իրարանցման մեջ է․ կիրակի օրով կանչել է նաև հավաքարարին մաքրել է տվել նախկին ճաշարանի տարածքը, հերոսների նկարների  ճակատագիրը դեռ  հայտնի  չէ։ Տնօրենի՝ Լենա Խաչատրյանի որդին՝ Վիրաբ Համբարձումյանը դատախազ է, նա  գիտի թե իրեն ամեն ինչ  կարելի է։ Շնորհակալ ենք  անդրադարձի համար։ Հուսանք նկարները պատշաճ  վայրում կփակցնեն, ճաշարանից ասել է՝ հավաքեն»,-նշեց մեզ ահազանգած Շահումյանի միջնակարգ դպրոցի սաներից մեկի ծնողը։ Ծնողը ավելի վաղ մեզ տրամադրել էր նաև լուսանկարներ, որում երևում էր, թե որտեղ են տարել «Փառքի անկյունի» նկարները։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզից «Փառքի անկյունի»  հետ կապված  ահազանգ NewDay.am-ը սատցել էր նաև Նորակերտ գյուղից, տեղում կատարել էինք նկարահանումներ․ բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում։

 

 

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև